Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 16 Ապրիլ 2018 20:04
Rate this item
(0 votes)

Արշաւ դէպի «Մարանջաբ»

Մարտի 9-ին տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 3 խմբի մէկօրեայ արշաւը դէպի «Մարանջաբ» անապատ։

 

Արենուշները ուրախ խմբով ճանապարհի աննկարագրելի գեղեցկութեամբ տարւած եւ լի արկածներով չնկատեցին թէ ինչպէս անցաւ ժամանակն ու հասան «Մարանջաբ» անապատ: Նրանք խորանալով անապատ հաճոյքով քայլեցին տաք աւազների վրայ։

Խմբային արշաւը նպատակ ունէր արենուշների մօտ զարգացնել ինքնավստահութիւնը, խմբային աշխատանքներ կատարելու հմտութիւնները եւ տարբեր մարտահրաւէրներ ընդունելու ունակութիւնը:

Արենուշները առաջնորդւելով նպատակային սկզբունքներով անապատի դժւար պայմաններում կազմակերպեցին խարոյկով ճաշ ,  որից յետոյ խաղացին հետաքրքիր խաղեր:  Օրւայ վերջում արենուշները ուրախ տրամադրութեամբ տուն վերադարձան իրականացնելով իրենց առջեւ դրւած նպատակը: