Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Հինգշաբթի նոյեմբերի 1-ին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Ռոստոմ Ոսկանեան» նորակառոյց համալիրում տեղի ունեցաւ Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի թէյասեղանը:

 Խնջոյքի ընթացքին գնահատանքի արժանացան պարախմբի անդամուհիները, ուսուցիչները, ծնողները, յանձնախումբը և օժանդակ անդամները, որոնք մասնակից  էին Վրաստանի «Golden Argo» և «Հ. Հ. Անկախութեան 100 ամեակին և Մշակոյթի օրւան» նւիրւած փառատօններին:

Ծրագրին ներկայ էին Կենտրոնական Վարչութեան նախագահը և անձնակազմը, վարիչ մարմինների և միութիւնների վարչական ընկերներից հրաւիրեալներ:

Սոյն թւականի հոկտեմբերի 24,25,26-ին և հոյեմբերի 1-ին և 2-ին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ Արւեստից միութեան  «Շանթ» և «Շանթիկ» թատերախմբերի երիտասարդական խմբի «Կասկած» և «Զոքանչիս սիթիզէնշիփի քննութիւնը» խորագրով կատակերգութիւնները:

Պատկերներ՝ Արւեստից միութեան «Շանթ »և «Շանթիկ» թատերախմբերի երիտադարդական խմբի «Կասկած»և «Զոքանչիս սիթիզէնշիփի քննութիւնը»ներկայացումնեիրց։
Ներկայացումը կը բեմադրւի նաև յառաջիկայ հինգշաբթի և ուրբաթ նոյեմբերի 1_ին և 2_ին, Կենտրոնատեղիի «Կոմիտաս»սրահում։

Հինգշաբթի հոկտեմբերի 25-ի երեկոյեան ժամը 8-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան հրաւէրով ներկայ էին Իրանի 50-րդ Համահայկական խաղերի յանձնախմբի անդամնեը, հանրութեան հետ կապը, բացման հանդիսութեան, բանակում և գրասենեակի կազմերը:

2018 թ.-ի  ուրբաթ հոկտեմբերի 12-ին «Արարատ» մարզաւանի թենիսի  բաժնում տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի  մարզական միութեան թենիսի սեզոնի փակման մրցութիւնները, որին մասնակցել էին թւով 25 մարզիկներ: Նոյն օրը խաղերի աւարտին տեղի ունեցաւ վկայագրների և նւէրների բաշխումը , որից յետոյ ներկաները՝ ջերմ և ընկերական մթնոլորտում մասնակցեցին ՝ համեստ ընդունելութեան: #Մարզական

Ուրբաթ հոկ. 12-ին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Սասունցի Դաւիթ» լեցուն սրահում տեղի ունեցաւ «Մանկապատանեկան Պարի Փառատօն» նւիրւած՝ Հայաստանի Անկախութեան 100- ամեակին և Մշակոյթի օրւան:

Ուրբաթ,  սեպտեմբերի, 28-ին Կրտսերների հատւածի թիւ 1 խումբը հրշեջ փրկարարկների շաբաթւայ առիթով այցելեց շրջանի հրշէջկայան:  Նրանք նախ եւ առաջ շնորհակալութիւն յայտնեցին կայանի աշխատակիցներին եւ փրկարարներին իրենց անձնանւէր գործունէութեան համար:  Այնուհետեւ ծանօթացան հրդեհի մարման նախնական մեթոդների հետ:

Կրտսերների  խմբին ուղեկցում էին նաեւ մի քանի ծնողներ: Նրանք էլ կրտսերներին ներկայացրին խուճապի ժամանակ հանգիստ մնալու կանոնները:

 

Նշենք որ, կայանի փրկարարները կրտսերներին ներկայացրին կենտրոնի գոյքերը եւ սարքաւորումներից օգտւելու մեթոդները:

Երեքշաբթի 18 սեպտեմբերին,տեղի ունեցաւ Կրտսեր հատւածի թիւ 1 խմբի բանակումը, -«Արաք» քաղաքում։
Կրտսերները բանակումի ժամանակ անցկացրին հիանալի ժամանց: Նրանց աշխատանքների մաս էր կազմում եւ դաստիարակչական եւ հաճոյական աշխատանքներ, այդ թւում՝ խաղեր, ազգային երգերի եւ ամենատարբեր գիտութիւնների մասին դասարաններ:
Հետաքրքիր աշխատանքներից էր հոգեբանական դասարանը, որի ժամանակ կրտսերներին սովորեցին, թէ ինչպէս հնարաւոր է թողնել իրենց վատ սովորութիւնները հէնց թղթի վրայ բերելով դրանք: Դրօշակների թեմայով դասարանն էլ կրտսերների մօտ զարգացրեց սկաուտական գիտելիքները:
Աշխատանքների մաս էր կազմում նաեւ խաղեր, որոնց ժամանակ կրտսերներն զւարճացան եւ զարգացրին իրենց խմբային մտածողութեան ունակութիւնները:
Վերջին օրը, սկաուտները մասնակցեցին խարուկահանդէսին, որի ժամանակ երգեցին եւ հրաշալի ժամանակ անցկացրին: Նոյն ժամանակ փոքրիկները ներկայացան թատրոնով, որն ի դէպ հէնց իրանք էին բեմադրել:
Նշենք որ, փոքրիկներն մասնակցելով բանակումին վաստակեցին մեծ փորձ: Այսպիսով նրանք հաստատուն քայլ արեցին սկաուտական միութեան շարքերում:
Բանակումը աւարտւեց ուրբաթ 21 սեպտեմբերին։

Սեպտեմբերի 19-ից 21-ը կայացաւ Կրտսերների թիւ 2 խմբի 2018 թ.-ի բանակումը Արարատ մարզաւանում:

Կրտսերները բանակումի ընթացքում գիտելիքներ ստացան տիեզերքի մասին դասարանների և տեսաֆիլմի միջոցով աստղագիտութեան «Մասնագիտական նշան»  ստանալու նպատակով: Կրտսերները բանակումի ընթացքում նաև այցելեցին Իրանի բուսաբանական այգի և մօտիկից շփւելով բնութեան և հազւագիւտ բոյսերի հետ հիանալի ժամանակ անց կացրին: Ինչպէս միշտ մեր կողքին էին նաև կրտսեր հատւածի նախկին պատասխանատուները: Իսկ բանակումի աւարտին փոքրիկ խնջոյք ունեցան իրենց սիրելի ծնողների կողքին և որպէս բանակումի եզրափակում հրաշալի խարուկահանդէս կազմակերպեցին:

Էջ 1, 75-ից