Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 15 Դեկտեմբեր 2014 08:01

Տեղեկութիւնների համար այստեղ click անել

Rate this item
(2 votes)

70 ամեայ փորձ- Նոր սերունդ- Նորանոր յաջողութիւններ

Խորհրդաժողով

Նւիրւած՝ Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան

70-ամեակին

Բացման արարողութիւն  և նիւթերի ներկայացում:

(Համաշխարհայնացում ....,մարզամշակութային միութիւններ ....,երիտասարդութեան հոգեմտաւոր աշխարհ ....)

Դեկտ.18/մարզաւան «Շահբազեան» սրահ Ժամը 15:30

Յանձնաժողովների աշխատանք (workshop): Դկտ.19/մարզաւան

առ Ժամը 10:00 - 13:00 «Մարզական» և «Արւեստից» յանձնաժողովներ

Ժամը 14:30-17:00 ُ «Սկաուտական» և «մարզամշակութային միութիւնների օպտիմալ գործունէութիւն» յանձնաժողովներ

Մանրամասն ծրագիր/տեղեկութիւնները ստանալ Կայքէջից:

Մուտքը ազատ է:

 

70 ամեայ փորձ - Նոր սերունդ - Նորանոր յաջողութիւններ

Խորհրդաժողովի ծրագիր

 

Թւական/վայր

Նիւթերը կներկայացնեն

Օրակարգ

 

 

Դեկ.18/մարզաւան

«Շահբազեան» սրահ

Ժամը 15:30

Սուրիկ Աբնուսեան

Սևան Պետրոսեան

Համաշխարհայնացում և նոր արժէհամակարգերում ազգային-հասարակական կազմակերպութիւնների դերն ու դիրքը.

Դերենիկ Մելիքեան

Նոէլ Մինասեան (Ն.Ջուղա)

Իրանի և Իրանահայութեան կացութիւն՝ ազգային կառոյցներ և մարզամշակութային միութիւններ ու Հ.Մ.Ա.Կ.-ը

Այրինա Նորաւեան

Բիայնա Ամիրեան

Երիտ-պատանեկութեան հոգեբանական առանձնայատկութիւն և դաստիարակութիւն, Իրանահայ Երիտ-պատանեկութիւն:

 

 

Դեկ.19/մարզաւան

«Շահբազեան» սրահ

Ժամը 10:00-13:00

«Արւեստից» յանձնաժողով

Հ. Համազգայինի ներկայացուցիչ

Մկրտիչ Մկրտչեան (Լիբանան)

Լիդա Բերբերեան                     

Սեդրակ Գոջամանեան                      

Շաքէ Աւետեան                                                                   

Մեղեդի Նազարեան                      

Լինդա Սարգսեան                                                                     

Ալէքս Կարապետեան                 

Նայիրի Դիլանեան (թաւրիզ)

 

 Քննարկման հարցեր՝

 

-Ի՞նչ է մեր կացութիւնը.

 

-Ի՞նչ է կատարւում համաշխարհային, համահայկական և իրանական մասշտաբում.

 

-Ախտաճանաչում, դրական և բացասական գործօններ.

 

-Հայեցակարգ՝ երկարատև ու կարճատև նպատակներ ու գործունէութիւն- աշխատանքներ.

 

-Նորoրեայ հնարաւորութիւնների օգտագործում.

 

-ինչպէ՞ս ներգրաւել նոր սերունդներին.

 

-ՀՀ-ի և սփիւռքի այլ գաղթoջախների հետ յարաբերութիւն.

 

-Ապագայի հեռանկար և Հ.Մ.Ա.Կ.-ը , գործնական առաջարկներ.

 

 

 

Դեկ.19/մարզաւան

Տեկւանդոյի սրահ

Ժամը 10:00-13:00

«Մարզական» յանձնաժողով

Արա Ջահանեան                                                                  

Խաչիկ Բաբայեան  և  Արմէն Սուրէնեան                                 

Հերոս Աւանէսեան                                                                    

Ալֆրէդ հաւան

Ճաշ    13:00 – 14:30

Դեկ.19/Սկաուտական

Տեկւանդոյի սրահ

Ժամը 14:30-17:00

«Սկաուտական» յանձնաժողով

Սկաուտական Միաւորներ

Հ.Մ.Ա.Կ.                              

Հ.Բ.Ը.Մ.                                                                 

Հ.Մ. Սիփան Մ.

Հ.Մ. Նայիրի Մ.                                                     

Րաֆֆի Համալիր    

Դեկ.19/մարզաւան

«Շահբազեան» սրահ

Ժամը 14:30-17:00

«Մարզամշակութային միութիւնների օպտիմալ աշխատանք» յանձնաժողով

Հենրիկ Խալոյեան  (Էութիւն)

                                                                  

Արմէն Հայրապետեան 

(Կազմակերպական մոդելներ)                                                                 

Էմիլ Մնացականեան

(Նիւթական մոդելներ)

 

 

 

   Դերենիկ Մելիքեան

 

Ա - Կենս. գծեր.-

 - Ծննդ. թ. 1959-ին՝ Խուզիստան նահանգի Բանդար Մահշահր քաղաքում:

 1 - Աւարտել եմ Նոր Ջուղայի Պետհամալսարանի «Հայերէնագիտական» ամբիոնը: Մասնագիտացել (մագիստրական) հայոց պատմութեան ճիւղում: Այժմ էլ պատրաստւում եմ պատմական գիտութիւնների թեկնածուականի պաշտպանութեանը (ասպիրանտական), Հայաստանի Ազգ. ակադեմիայի պատմութեան ինստիտուտում:

 2 - 1992 թ.-ից աշխատում եմ «Ալիք» օրաթերթում, իսկ վերջին 10 տարիներին զբաղեցնում եմ օրաթերթի գլխաւոր խմբագրի հանգամանքը:

3 - Ամուսնացած եմ եւ ունեմ երեք զաւակ:

 

Բ - Զեկոյցի ամփոփագիր

 Իրանի եւ իրանահայութեան կացութիւն՝ ազգային կառոյցներ եւ մարզա-մշակութային միութիւններ ու ՀՄԱԿ-ն:

 1 - Իրանահայութեան ընդհանուր կացութիւնը չի կարող չբխել Իրան-երկրի ընդհանուր՝ հասարակա-քաղաքական եւ որ կարեւոր է՝ տնտեսական կացութիւնից եւ իրավիճակից:

 2 - Առհասարակ վերջին տարիներին տնտեսական բարդ պայմաններն իրենց ազդեցութիւնն են թողել թէ ընդհանրապէս Իրանի ժողովրդի եւ մասնաւորապէս դրա բաղկացուցիչ՝ փոքր համայնքների վրայ: Իսկ դա իր հերթին բացասաբար է ազդել նոյն համայնքների ներքին կեանքում աշխատող կրթա-մշակութային ու հասարակական կառոյցների գործունէութեանը:

 3-Մեր մարզա-մշակութային կառոյցներում ակներեւ է (ըստ տւեալների) մարդուժի ապահովման դժւարութիւնը եւ այդ ուժերի (յատկապէս երիտասարդ) ներգրաւումը: միութենական աշխատանքներում:

 4 - Որպէս դրական գործօն կարելի է բնութագրել համայնքի միութիւնների եւ ՀՀ-ի միջեւ տարբեր կարգի՝ մարզա-մշակութային եւ արւեստի բնագաւառներում աշխուժացած փոխյարաբերութիւնները, որոնց լոյսի տակ ակներեւ է դարձել համայնքումս աշխատող միութիւնների ու տարբեր անհատների յաջողութիւնները՝ ի օգուտ նոյն միութեան եւ համայնքի:

 5 - Պարզ է, որ համեմատ ոչ հեռու անցեալում գործող դրւածքին՝ այսօր սիրողական (ամաթոր) մօտեցումները պէտք է բաւարար տոկոսով վերանայւեն եւ փոխարինւեն պրոֆեշնալ (արհեստավարժ) մօտեցումներով ու մեխանիզմներով: Ի վերջոյ, դա է պահանջում մերօրեայ երիտասարդ սերունդը՝ երիտասարդութիւնը:

6 - Ապագայ հեռանկարը, ըստ իս, պատկերացնելի է երիասարդ սերնդի ներգրաւման ապահովումով՝ նրանց վստահելով նոյնիսկ ղեկավար-պատասխանատու հանգամանքներ:

 


 

              

 Լիդա  Բերբերեան

Երաժշտագէտ, արւեստի մեկնաբան: Հեղինակ շուրջ 300 յօդւածների մամուլում:

25 տարի դասաւանդել է Թ.Հ.Թ. հայերէնագիտական   երեկոյեան դասընթացներում:                                         

Հրատարակած գրքեր'

1-« Էմանուէլ Մելիք- Ասլանեան դաշնակահար- կոմպոզիտոր»

2-«Քրիստոնէութան մուտքը Հայաստան» (նկարազարդ)

 

Հ.Մ.Ա.Կ.-ի 19 դեկ. Համագումարին ներկայացւող նիւթ: (տևողութիւն: 10րոպէ )

- Ի՞նչ է մեր կացութիւնը:

- Հայապահպանման ուղիներ

Ըստ' Գարեգին Նժդեհի, արևելագէտ Ալէքսանդր Վարպետեան-ի և Վահան Թեքէեանի:

Նոր մեկնաբանութեամբ: Օրինակ: Ի ՞նչ  է նշանակում Արարատ:

  


  

 

Նոէլ Մինասեան

Ազգային-հասարակական գործիչ՝ Նոէլ Մինասեանը, ծնւել է 1961 թւականի Դեկտեմբերի 31-ին, Նոր Ջուղայում:

 Տարրական եւ միջնակարգ ուսումն ստացել է Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցներում, իսկ բարձրագոյն կրթութիւնը շարունակել է հասարակագիտական-սոցիոլոգ ճիւղում:

 Երկու շրջան՝ 1989-1991 եւ 1991-1993 թւականներին ընտրւել է Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» Միութեան Կենտ. Վարչութեան անդամ, երկրորդ շրջանում վարելով փոխ-նախագահի պաշտօնը:

 Սկսեալ 1990 թւականից անդամակցել է ազգային մարմիններում 1990 թւականից մինչ 1996 թւականը եղել է Սպահանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի անդամ, իսկ երկու տարեշրջան՝ 1996 եւ 1998 թւականներին, Թեմի 41 եւ 43-րդ Պատգամաւորական Ժողովների կողմից ընտրւել է Թեմական Խորհրդի անդամ, ստանձնելով ատենադպիրի պարտականութիւնը:

 2003 առ 2011 թւականը եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շրջանի Կենտ. Կոմիտէի ներկայացուցիչ:

 2011 եւ 2013 թւականներին, Թեմի 56 եւ 58-րդ Պատգամաւորական Ժողովների կողմից կրկին ընտրւել է Թեմական Խորհրդի անդամ՝ վարելով ատենապետի պաշտօնը, որը շարունակում է մինչ այսօր:

Մեծի Տանն Կիլիկիոյ Ազգային Ընդհանուր Ժողովի Նոր Ջուղայի պատգամաւոր է ընտրւել 2013 թւականին:

Ակտիւ դերակատարութիւն եւ մասնակցութիւն է ունեցել համազգային եւ համահայկական նշանակութեամբ միջոցառումներին:

 ՀՀ Սփիւռքի նախարար՝ Հրանուշ Յակոբեանի ձեռամբ պարգեւատրւել է ոսկէ մեդալով, իսկ 2014 թւականին, ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսեանի հրամանագրով, արժանացել է պետական պարգեւի, ստանալով «Մովսէս Խորենացի» շքանշան:

Իրանի եւ իրանահայութեան կացութիւն, ազգային կառոյցներ եւ մարզա-մշակութային միութիւններ ու ՀՄԱԿ-ն

Զեկոյցը ներկայացւելու է հետեւեալ թեմաները եւ ուղղութիւնները նկատի առնելով,

 

 

Թոյլ տւէք նախ շնորհաւորել Հ.Մ.Ա.Կ.-ի 70-ամեակը, ցանկանալով Հ.Մ.Ա.Կ.-ի բոլոր անդամներին եւ պատասխանատուներին փայլուն ապագայ եւ բեղուն գործունէութիւն, ձեր ներողութիւնն եմ հայցում իմ կամքից անկախ պատճառներով անձամբ զեկոյցս չներկայացնելու համար:
Իրանի եւ իրանահայութեան կացութիւն՝ ազգային կառոյցներ, մարզա-մշակութային միութիւններ եւ Հ.Մ.Ա.Կ.-ն Իրանի եւ իրանահայութեան կարեւոր նշանակութիւնը, նրանց գործօն ազդեցութիւնն ու դերակատարութիւնը Հայաստան աշխարհի հասարակական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտների մէջ անհերքելի իրողութիւն է: Այս մասին են վկայում բազմաթիւ փաստեր, յատկապէս երկու ժողովուրդների միջեւ պատմականօրէն ձեւաւորւած փոխադարձ յարգանքը, փոխըմբռնումը եւ բարեկամական յարաբերութիւնները: Անկասկած Իրանի եւ իրանահայութեան կացութեան մէջ որեւէ փոփոխութիւն, դրական լինի դա, թէ բացասական, համապատասխան ազդեցութիւն է ունենալու հասարակական տարբեր ոլորտների գործունէութեան ուղղութեամբ, երբեմն հանդիսանալով խոչընդոտող, իսկ որոշպարագաներում նպաստող գործօն:
Սա համընդհանուր երեւոյթ է. նոյնը կարելի է բանաձեւել այլ երկրների իրավիճակի եւ տեղի հայ համայնքի պայմանների փոխազդեցութեան մասին:
Սակայն այն ինչ կարեւորում է Իրանին եւ իրանահայութեանը, հայ ժողովրդի պատմութեան տարբեր հանգրւաններում նրանց որոշիչ դերակատարութիւնն է, որը կարելի է ամփոփել հետեւեալ կերպով՝
ա. Պատմականօրէն Իրան-Հայաստան, իրանցի եւ հայ ժողովրդի դարաւոր բարեկամութիւնը եւ առնչութիւնները:
Բ. Իրանահայութեան մօտ առկայ ազգային բարձր գիտակցութիւնը, նրա հաւաքական կամքը, Հայաստանին եւ հայ ժողովրդին ծառայելու մնայուն ցանկութիւնը:
գ. Հայաստանի Հանրապետութեան հարեւանների մէջ Իրանը, ի տարբերութիւն Ադրբեջանի եւ Թուրքիայի թշնամական կեցւածքի եւ դիրքորոշումների, յարգալից վերաբերմունք է ցուցաբերում Հայաստանի եւ իրանահայութեան նկատմամբ, ընձեռելով որոշակի արտօնութիւններ եւ հնարաւորութիւններ:
Մեր հիմնաւորումներն ամբողջացնելու համար կարելի է թւարկել բազմաթիւ այլ պատճառներ, սակայն կոնկրետ օրւայ թեմային կենտրոնանալու
մտահոգութեամμ, նպատակայարմար չէ անդրադառնալ դրանց: Ժամանակագրական առումով եւ արդի հասկացողութեամբ իրանահայ մարզա-մշակութային միութիւնները ձեւաւորւել են 19-րդ դարի երկրորդ կէսի տարիներին:
Սա եւրոպական տարածաշրջանի եւ միջավայրի ազդեցութեան արդիւնք էր, որը նոյնութեամբ արտացոլւեց եւ գործնական իրականութիւն դարձաւ իրանահայութեան հասարակական կեանքում բազմաթիւ շփումների եւ յարաբերութեանց պատճառով: Ամբողջական վերլուծութիւն ներկայացնելու համար անհրաժեշտ է վերոնշեալ ժամանակաշրջանը ուսումնասիրել ընդհանրապէս եւ հանգրւանային բաժանումներով գնահատել տւեալ ժամանակաշրջանի կացութիւնը եւ համապատասխան եզրայանգումներ կատարել: Թէպէտ նման մօտեցում հարցը պատմականօրէն քննարկելու եւ վերլուծելու անմենայարմար եւ գիտական ձեւն է, սակայն ժամանակի սղութեան եւ գործնական նկատառումներով դա հնարաւոր չէ, հետեւաբար կը սահմանափակւենք պատմական կարճ ակնարկ կատարելով միութիւնների ֆունկցիոնալ դերակատարութեան եւ իրանահայ միութիւնների ձեւաւորման մասին, ապա քննարկելու ենք մերօրեայ մարտահրաւէրներն ու հիմնահարցերը: Հասարակական կեանքում միութիւնների դերակատարութիւնը գնահատւում եւ կարեւորւում է բազմաթիւ պատճառներով: Նրանք համարւում են անհատական ձգտումներն ու նպատակները հաւաքականի շուրջ համախմբելու, մարդ անհատին հաւաքականութեան մէջ ներգրաւելու լաւագոյն կառոյցներից մէկը: Հայրենիքում եւ անկախ պետականութեան պայմաններում աշխատող միութիւնները համարւում են հասարակական որոշակի տարրի եւ միեւնոյն հետաքրքրութիւն ունեցող անհատների համախմբման կառոյցներ, որոնց գործունէութիւնը քաղաքացիական նպատակներ է հետապնդում եւ իրագործում: Իրանահայութեան մարզա-մշակութային միութիւնները, սփիւռքեան պայմաններում աշխատող այլ համայնքների նման, իրենց ֆունկցիոնալ գործունէութեանը զուգահեռ լծւած են նաեւ հայապահպանման աշխատանքներին, հայ պատանու եւ երիտասարդի ազգային դաստիարակութեանը, հայոց մշակոյթի եւ պատմութեան նկատմամբ հետաքրքրութիւն ստեղծելուն, մի խօսքով համահայկական նպատակների եւ իդեալների ուղղութեամբ նրանց համախմբմանը: Սրանք հայկական միութիւններին ծանրաμեռնող ոչ Ֆունկցիոնալ աշխատանքներ են: Հետեւաբար անհրաժեշտ է վերոնշեալ իրողութեան լոյսի ներքոյ գնահատել իրանահայ միութիւնների դերակատարութիւնը եւ նրանց մատուցած ծառայութիւնները մշակութային, մարզական, արւեստի, բարեսիրական եւ այլ ոլորտներում:
Յետդարձ հայեացք նետելով իրանահայ միութիւնների ձեւաւորման պատմութեանը, պարզւում է, որ Իրանում հասարակական միութիւնները մեծամասնաբար հիմնադրւել են մի քանի առանցքների ուղղութեամբ՝
1- Մասնագիտական միութիւններ, որոնց անդամակցնել են միեւնոյն մասնագիտութիւն կամ աշխատանք ունեցող անհատներ
2- Բարեգործական եւ հասարակական այլ ծառայութիւններ մատուցող միութիւններ
3- Քաղաքական կուսակցութիւններին յարող եւ համակրող միութիւններ
4- Գաւառական եւ ազգակցական միութիւններ
5- Մարզա-մշակութային միութիւններ
6- Կանանց միութիւններ
Վերլուծելով Իրանի եւ իրանահայութեան կացութիւնը վերջին ժամանակաշրջանում եւ դրա ազդեցութիւնը իրանահայ մարզա-մշակութային միութիւնների, ի մասնաւորի Հ.Մ.Ա.Կ.-ի գործունէութեան վրայ, պարզւում է, որ իրանահայութեան եւ մեր ազգային կառոյցների կացութիւնը եւ գործունէութիւնն անցնող երեք տասնամեակում հիմնականում շաղկապւել է ներքոյիշեալ գործօնների հետ՝
ա. Երկրի յարափոփոխ պայմաններին
բ. Քաղաքական եւ տնտեսական վերիվայրումներին ու զարգացումներին
գ. Հայաստանի Հանրապետութեան վերանկախացմանը եւ նրա ներքին իրավիճակին Վերոնշեալ գործօններն իրանահայութեան ազգային, հասարակական եւ միութենական գործունէութեան վրայ տարաբնոյթ ազդեցութիւններ են թողել, ոմանք նպաստել եւ զարգացրել են հասարակական կեանքը, ամրապնդել պատկան ազգային կառոյցները, ոմանք բացասական իրավիճակներ են առաջացրել:
Երկրի մակարդակում դրական կարեւոր գործօններն են՝
- Իրանի դեմոգրաֆիկ պատկերը բնակչութեան աւելի քան 50%-ը երիտասարներ են
- Սպորտի նկատմամբ պետական հոգատարութիւնը Իսկ ներհամայնքային մակարդակում՝
- Արհեստավարժ մարզանքի (փրոֆեշնալ) զարգացումը
- Հայկական մարզա-մշակութային միութիւնների մեծ հնարաւորութիւնները, հայ բնակչութեան տոկոսային պատկերի եւ թւի համեմատութեամբ մեծ թւով միութիւնների առկայութիւնն ու գործունէութիւնը
- Իրանահայ երիտասարդութեան մէջ մարզա-մշակութային միութիւններում ներգրաււելու նախընթացը, ցանկութիւնն ու սէրը
- Միջհամայնքային մարզա-մշակութային միութիւնների միջեւ սերտ յարաբերութիւններն ու համագործակցութիւնը, փառատօների եւ միջոցառումների կազմակերպումը
- ՀՀ վերանկախացումը, մարզա-մշակութային բնագաւառում Հայաստանի որակեալ գործիչների եւ դաստիարակների ներկայութիւնը մարզա- մշակութային միութիւններում
- Ազգային մարմինների կողմից հայկական միութիւններին հովանաւորելն ու նիւթական օժանդակութիւնը
- Իրան-Հայաստան բարեկամական յարաբերութիւնները Կարեւորութեամբ պէտք է ընդգծել, որ վերոնշեալ դրական գործօնները մեխանիկական ազդեցութիւն չեն ունեցել բոլոր միութիւնների ու համայնքների վրայ: Դրանք երեւան են գալիս միութիւնների եւ համայնքների ծրագրւած գործունէութեան, մարդկային եւ նիւթական միջոցների նպատակադրւած օգտագործման դէպքում: Մարզա-մշակութային միութիւնների գործունէութեան վրայ μացասաբար են ազդել Իրանի եւ Հայաստանի քաղաքական ու տնտեսական ոչ բարենպաստ պայմանները, արտագաղթը եւ դրանց պատճառով ապագայի նկատմամբ երիտասարդութեան մօտ հեռանկարային անորոշութիւնը: Կրթութեան, աշխատանքի եւ անձնական կարիերայի ու ապագայի մասին մտահոգ երիտասարդութիւնը, իր ժամանակը, ներուժը եւ այլ կարողութիւններն օգտագործում եւ տրամադրում է վերոնշեալ ուղղութեամբ, երկրորդական համարելով հասարակական եւ միութենական աշխատանքները: Այս իրողութեան լոյսի ներքոյ է գնահատւում փրոֆեշնալիզմը, որի կիրառումը հայկական մարզա- մշակութային միութիւններում և դրական և բացասական ազդակ է համարւում: Բացասական գործօն է երկրի մէջ օր ըստ օրէ զարգացող արհեստավարժ եւ պետական կառոյցների կողմից ֆինանսաւորւող ակումբների հետ մրցակցելու նիւթական միջոցների պակասութիւնը, իսկ դրական է, եւ համարւում է հնարաւորութիւն երիտասարդութեան աշխատանքային եւ անհատական կարիերային նպաստելու պատճառով:
Եզրափակելով եւ հիմք ընդունելով իրանահայութեան կացութեան գնահատումը եւ հաւանական ազդեցութիւնը մարզա-մշակութային միութիւնների գործունէութեան վրայ, ուրւագծւում է ապագայի հեռանկարը եւ մեր որդեգրելիք ուղեգիծը: Մարզա-մշակութային միութիւնների ղեկավարութեանն անհրաժեշտ է տատանումներից, անորոշութիւններից եւ անիմաստ ոլորապտոյտից խուսափելու նպատակով, ամբողջացնեն եւ որոշ պարագաներում վերանայման ենթարկեն ցայժմ որդեգրած ուղեգիծը՝ համահայկական առումով առաջացած նոր իրականութիւնների լոյսի ներքոյ: Յիշեցման կարգով անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ իրանահայ մարզա-մշակութային միութիւնների գործունէութեան առանցքը եւ գլխաւոր նպատակը հայ երիտասարդութեան եւ մատաղ սերնդի ազգային առողջ դաստիարակութիւնը, նրանց հայկակայութեամբ տոգորելու եւ համահայկական իդէալների շուրջ համախմբելն է: Հետեւաբար մարզա-մշակութային միութիւնների աշխատանքներում նպատակայարմար չէ առանձնացնել եւ տարանջատել վերոնշեալ նպատակները զուտ մարզական կամ մշակութային վերելքներ ապահովելու միտումով:
Հաստատելով ներկայ ժամանակաշրջանում արհեստավարժութեան կարեւորութիւնը, անհրաժեշտ է նկատի առնել, որ դրա ամբողջական կիրառումը իրագործելի է հայրենիքում եւ նպատակայարմար չէ Սփիւռքում, բազմաթիւ պատճառներով: Միւս կողմից անհրաժեշտ է լճացումից խուսափել եւ մարզա-մշակութային միութիւններն երիտասարդութեան համար գրաւիչ դարձնել, ստեղծելով նրանց համար զարգացման նախադրեալներ եւ նպաստաւոր միջավայր:
Վերոնշեալ հակասական իրողութիւնները համադրելու եւ լաւագոյն լուծում գտնելու նպատակով, հնարաւոր է պատասխանատուների եւ ղեկավարութեան ընտրութիւնը կատարել արհեստավարժութեան հիմունքներով, դաստիարակչական աշխատանքների բարձր մակարդակն ապահովելու համար: Սա մեզ համար բաւարար նւաճում է լինելու եւ առաջացնելու է նոր հնարաւորութիւն արհեստավարժ մակարդակով իրենց գործունէութիւնը այլ ակումբներում շարունակել ցանկացող երիտասարդութեան համար:
Մարզանքը եւ մշակոյթը վերածւել են տարբեր նպատակներ իրագործելու լաւագոյն միջոցների: Հ.Մ.Ա.Կ.-ն իր 70-ամեայ բեղուն անցեալով իրանահայութիւնը ներկայացնելու, երկրի մարզա-մշակութային կեանքի մէջ դերակատարութիւն ապահովելու ազդեցիկ կառոյցն է, հետեւաբար նրա նշանակութիւնը համաիրանական եւ համահայկական է եւ անհրաժեշտ է բոլոր միջոցներով օժանդակել եւ սատար հանդիսանալ իրանահայութեան այս թիւ 1 կառոյցի պատշաճօրէն ներկայանալու համար:
Հ.Մ.Ա.Կ.-ի նկատմամբ Իրանի բոլոր թեմերի եւ պատասխանատուների մօտեցումը պէտք է բխի նոյն գիտակցութիւնից: Սա մեր նոր առաքելութեան սկիզբն է ամրապնդւած Հ.Մ.Ա.Կ.-ի 70-ամեայ աւանդով:
Յաւերժ փառք ու պատիւ Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադիր սերունդի յիշատակին եւ գործող անդամներին:
Նոէլ Մինասեան




  Էմիլ Մնացականեան

Ծնւած 1962 Թեհրան:

Տարրական, ուղղեցոյց, միջնակարգ ուսումն ստացել է Քուշեշ Ազգային դպրոցներում:

Համալսարանական կրթութիւն Թեհրանի Ազատ Համալսարան Ֆիզիկա լիսանս:

Refrigeration & Air Conditioning Doploma – ICS - UK

1969-1984 անդամակցել է Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական Միութիւն, վարել է Արիների թիւ 2 խմբի պատասխանարւութիւնը և վերջին տարիներում եղել է գերագոյն կազմի անդամ:

Հայ համլսարանականների Միութեան վարչութեան անդամ 2 շրջան

Թ.Հ. Թեմի Կրթական Խորհրդի ատենապետ

Պարգամաւորական Ժողովի (դիւանի) անդամ

Ներկայում Ալիք հաստատութեան վարչութեան նախագահ

Ամուսնացած է ունի 2 զաւակ

Առևտրական ընկերութեան տնօրէն

Ներկայացող նիւթ

Միութիւնները հայկական սփիւռքում մեծամասնութեամբ ստեղծւել են  ցեղասպանութիւնից յետոյ, օրւայ ազգային պահանջներին բաւարարութիւն տալու համար, որն էր ջարդից բեկւած և հայրենիք կորցրած ժողովրդին փրկել օտարութեան մէջ իր ինքնութիւնը կորցնելուց:

Այսօր սակայն կտրականօրէն փոխւած են Հայ ժողովրդի պահանջները: Փոխւած և ընդարձակւած են նաև համաշխարհային հնարաւորութիւնները հասարակական աշխատանքներում արդիւնաւոր գործունէութիւն ծաւալելու համար: Նման պայմաններում ազգապահպանումով միայն զբաղւելը բաւարար չէ այլ, պէտք է անցնել մի նոր փուլ՝ համազգային հզօրացման փուլ: Այս նոր հանգրւանում պէտք է համարձակութիւնն ունենալ ընդունելու նորութիւններ, փոփոխութիւններ և նոյնիսկ հրաժարւել աւանդական միջոցներից...

Որոնք են նոր պահանջները և Իրանահայ միութենական մեծ ընտանիքը ինչ նորութիւններով պէտք է իրեն համապատասխանեցնի դրանց...

 


 

 Այրինա Նորաւեան՝

 "Աւարտել եմ Թեհրանի Պետական համալսարանի  Հոգեբանութեան  և Մանկավարժութեան ֆակուլտետը:"

"Աշխատել եմ նախ մտային և սովորելու դժւարութիւն ունեցող երեխաների հետ,ապա որպէս Է.Ֆերահեան Ազգ.մանկապարտէզի փոխտեսչուհի և 1998–իցնոյն մանկապարտէզում պաշտօնավարում եմ որպէս տեսչուհի"

"Շուրջ 14 տարի է որ Թ. Հ. Թեմի Հայերէնագիտական երեկոյեան դասընթացներում ՝դասաւանդում եմ  մանկավարժութիւն–հոգեբանութիւն առարկան" "Դասախօսութիւններով և տեկստերով ներկայացել եմ Հայաստանում, Պէյրութում և Թեհրանում  ու Իսֆահանում մեր ազգային և կրօնական նիւթերով  միջոջառումներում և սեմինարներում": Արարատ կազմակեպութեան կողմից կազմակերպւած,և 70–ամեակին կապւող համագումրում ներկայացնելու եմ՝

  

ԵՐԻՏՊԱՏԱՆԵԿՈՒԹԵԱՆՀՈԳԵԲԱՆԱԿԱՆԱՌԱՆՁՆԱՅԱՏԿՈՒԹԻՒՆ

ԵՒԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ,ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻՏՊԱՏԱՆԵԿՈՒԹԻՒՆ

Հ.ՄԱՐԱՐԱՏ»Կ.—Ի 70ԱՄԵԱԿԻՆՆՒԻՐՒԱԾ  ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,2014 ԹԻՒ

                                                                                                Այրինա Նորաւեան

 


 Մարդը հասարակական էակ է.հասարակութեան հետ կապ ստեղծելը, մարդկութեան ամենակարևոր պահանջմունքներից է,որըծառայում է նրա՝  հոգեբանօրէն առողջ ինքնութեան ստեղծելու կապակցութեամբ։Ուրեմն   ամենաառաջին տարրը որ պիտի մեր ուշադրութեան կենտրոնը լինի մեր երիտ–պատանիներին շրջապատողղ հասարակութիւնն է,իր վոլոր յատկա նիշներով։
  Ինձ առաջարկւած նիւթը,աւելի վերաբերւում է մեր՝իրանահայ երիտ- պատանիներին.նոյն պատճառով նախընտրում եմ նախ համառօտ բա  ցատրութիւններ, մարդկութեան այս ժամանակաշրջանի առանձնայատ–կութիւններին,մանաւանդ պատանեկութեան ժամանակաշրջանին որը   ամենակարևոր ու տակնապալից զարգացման շրջաններից է,թէ ֆիզիկա  կան թէ հոգեբանական զարգացման տեսակէտից։
    Պատանեկութեան շրջանը մի հայեացքով նման է նախադպրոցական   շրջանին,երբ անհատը ինքնահաստատման և ինքնաճանաչման լուրջ   քայլեր է վերցնում,և յաճախ իր զարգացման մակարդակը չհամընկնելով իր իսկ կարողութիւններին,ունենում է տագնապներ և հակասութիւններով լի զգացումներ ու ցանկութիւններ։
  Պատանեկան ժամանակաշրջանում տեղի, են ունենում ֆիզիկական   կարևոր փոփոխութիւններ օրինակ՝աշխուժանում է արտազատման գեղձերի արտազատման գործունէութիւնը (Հիփոֆիզի,վահանաձև գեղձի, սեռ  ային գեղձերիև…), որոնք պատճառ են դառնում հորմոնային մեծ փոփոխութիւնների ևմարմնի օրգանների աճեցմանը, նոյն պատճառներով արագ մեծանում են մարմնային չափսերը և օրգանների ու հորմոնային ան  հաւասար աճի բերումով նրանք շուտ են յոգնում. (Օրինակ՝սրտամկանի  և զարկերակի աճը չի համընկնում մէկը միւսին ու այս ամենահիմնական   պատճառներից է նրանց ,շուտ յոգնելու և ագրեսիւ լինելու)։

 

  Այս ժամանակաշրջանում մտածողութիւնը առարկայականից հետզհետէ վերափոխւում է վերացականի.նոյն պատճառով պատանիները՝
  – աւելի են վիճում նախկին ժամանկաշրջանի համեմատ,
  – իդեալիստ են և անընդհատ քննադատում են,
  – դժւարանում են կողմնորոշւել որևէ որոշում կատարելիս,
  –զգում են աննման են,
  – ցանկանում են պատասխանել հետևեալ հարցերին՝
      Ո՞վ եմ ես։
      Որո՞նք են այն արժէքները, որոնցով պիտի առաջնորդւեմ։
      Ո՞րն է այն ուղին,որ կեանքիս հիմքը պիտի դառնայ։
      Այս երեք հիմնական հարցերն են որ նաև մեզ,որպէս ծնող կամ
  դաստիարակ պէտք է հետաքրքրի։
       Ճանաչւել են 4 տիպի պատանիներ՝
  –Նրանք՝ովքեր հստակ ընտրել են իրենց ուղին և հաստատակամ են։
  –Նրանք ՝ովքեր դեռ որոնումների մէջ են,ևնոյն պատճառով շատ հարցեր  են հարցնում և հետաքրքրասէր են։
  –Նրանք ՝ովքեր հետևում են որևէ կուռքի,ևչունեն իրենցից ներկայացւող  որևէ հստակ խօսք և որոշում,ու       ուրիշների ազդեցութեան ներքոյ են ։
  – Նրանք ՝ովքեր բոլորովին չեն կողմնորոշւել,անորոշ են.նրանք այն   պատանիներն են որ երբ հարցնում ես իրենց կարծիքը,այս կամ այն հարցի  վերբերեալ,պատասխանում են՝«չգիտեմ»,«կարևոր չէ»և…
   Պարզ է որ աւելի առողջ մթնոլորդում են գտնւում առաջին և երկրորդ   տիպի պատանիները։(Իհարկէ այս մթնոլորդների քննարկումը մի ուրիշ   տեկստի բովանդակութիւն պիտի դառնայ,այն որ մենք քանի՞ տեսակ ըն–տանիքներ ունենք ,քանի՞տեսակ ծնողներ ու դաստիարակներ ,և այն  որ ինչպիսին է նրանց դերակատարութիւնը)։
     Այստեղ չպէտք է մոռանանք պատանիներին շրջապատող ընկերների   յոյժ կարևոր դէրը,որն աւելին է ծնողներից ու դաստիարակներից ,նրանց   արժէքների ու ճաշակի մշակման մէջ։
 Ծնողներին ու դաստիարակներին առաջարկւում է՝համբերատարութիւն,հեռւից հսկողութիւն և ամենակարևորը,մտերմութիւն իրենց պա  տանի զաւակների և աշակերտների հետ։
    Առողջ դաստիարակւած պատանին,երբ մօտենում է երիտասարդութեան ժամանակաշրջանին,ունի նպատակներ,ու հեռանկար իր ապագայ կեանքի վերաբերեալ,ևլի է երազանքներով և յոյսերով.նման անհատը կայուն իրավիճակ է ստեղծում իր համար՝անհատական,յուզական,մտային  ու աշխատանքի,նաև հասարակական ոլորտներում.աշխատում է ընդ  լայնել իրեն շրջապատող անձանց թիւը ու նաև ընտանիք կազմել։
     Եթէ երիտասարդը ,մինչ այդ ժամանակաշրջան,ունենում է բարդոյթ  ներով լի շրջապատ,նա չի յաջողում առողջ կապեր ստեղծել  իրեն շրջա    պատող անձանց հետ։
  Երիտասարդութիւնը՝պատասխանատւութիւններ ընդունելու   ժամանակաշրջան է,ու թէ պատանեկութեան ժամանակ առաջացած   հակասութիւններն ու բարդոյթներն,այս կամ այն պատճառով,լուծում չեն գտնում,նոյն անկայուն և անորոշ իրավիճակը փոխանցւում է երի  տասարդութեան ժամանակաշրջանին,և հետևաբար հասարակութիւնը   ունենում է անորոշութեան մատնւած երիտասարդներ։
    Վերում նշւած շատ համառօտշբացատրութիւններից ելնելով,ուզում   եմ նկարագրել մեր՝իրանահայ երիտ–պատանիների իրավիճակը իհարկէ   հոգեբանական և դաստիարակչական դիտանկիւններից։
    Մեր զաւակները մանկութեան ժամանակաշրջանում , ընդհանրապէս   (գուցէ մեր ծնողների կողմից,հոգեբանական որոշ խրատները սխալ   վերագրելու պատճառով),ազատ,բայց ծայրայեղութիւններով լի կեանք են   ապրում.շատ ժամանակներում իշխող են ու իրենց կամքն է կատարւում   տնում,իսկ երբ ծնողն յոգնում է այդ վիճակից ճնշում է նրան ու անգամ   անտեղի պատժում(նման վերաբերմունքի սխալ լինելն պարզ է,և կա  րելի է մի ուրիշ գրութեամբ քննարկել սխալ լինելու պատճառները)։Մեր   զաւակներն երբ այս հակասական իրավիճակում դառնում են այն պա  տանիները,որոնց համար կարևոր են իրենց համատարիքների հաւաք  ներն ու կարծիքները։Միւս կողմից մենք որպէս ծնող,կամ դաստիարակ   աւելի մտահոգւելով,սկսում ենք հսկել ու խստել,և ընկնում ենք նոյն սխալ   պտոյտի մէջ։Աւելին,որպէս ենթաէթնոս,մեր պահպանողական դիրքերը   մեզ շրջապատող հասարակութեան ,մեզ՝ծնողներիս կամ դաստիարակ  ներիս տանում է նոյն դաստիարակչական հակասութիւնների ,ինչ տեղի էր   ունենում մանկութեան ժամանակ.(օր.՝մեր պատանի զաւակին ուղարկում   ենք պարսկական դպրոց,իսկ չենք հանդուրժում նրա պարսիկ ընկերոջը, կամ մեր զաւակներին խրախուսում ենք հայրենասիրութեան ոգի ունենալու   համար,բայց մեր պարապ ժամերում նայում ենք այս կամ այն երկրի սերիալ   ները  որոնք հակասում են մեր ջատագոված գաղափարների հետ)։
     Չմոռանանք ամենակարևոր մեր հարցերից մէկը՝արտագաղթը,որը     ոչ միայն մտահոգում է մեզ,այլ նաև մեծ տարակուսանքի է մատնում մեզու   նաև մեծ վէճերի պատճառ է դառնում,մեր և մեր զաւակների միջև։ Այս հա կասական իրավիճակը, նաև ոչ հաստատուն մթնոլորդ է ստեղծում մեր մատաղ սերնդի համար որը բացասական ազդեցութիւն է ունենում,նրանց   անհատական ինքնահաստատման ճամբին,քանի որ կայուն անհատա   կանութիւն ստեղծելու համար ,նրանք՝կարիք ունեն տեղի և ժամանակի ու արժէհամակարգի կայունութեան…
      Այս  ամենին աւելացնենք համաշխարհայնացման բերումով ստեղծւած   մշակոյթների բախումներին,ժամանակի և տեղի անկայունութեան և տա  րածութիւնների մօտեցման խնդիրներին,որը միայն մերը չէ այլ աշխարհ  ով մէկ,իր դրական ազդեցութիւնների կողքին,մարդկութեանը մատնել է անապահով և անկայուն ,հասարակական այնպիսի մի իրավիճակում որը   ընդարձակւում է անտարբերութիւնից մինչև վտանգաւոր ծայրայեղութիւնների։Տեղի և ժամանակի կայունութիւնը,որ ազգային, կրօնական,  հասարակական արժէքների ստեղծման ամենակենսական տարրերն են, համաշխարհայնացման բերումով տարածութիւնների մօտեցման պատճառով,խանգարւած է։Ու հիմա երևակայենք՝ մեր երիտ–պատանիների   ինքնահաստաման ընթացքը,երբ ոչ մեզ նման սրբավայր է տեսնում իր  հայրենիք՝Հայաստանը,այլ տեսնում է որպէս ազատ ու անկախ երկիր ուր   գնում է զբօսնելու,տեսարժան վայրերը տեսնելու ,իր ընտանիքի կամ ընկերների հետ ,ու ինչու չէ նաև ծանօթանալու հայրենիքում ապրող և աշխարհով մէկ ցրւած՝սփիւռքահայերի հետ։
     Այս համառօտ ակնարկներում տեսնում ենք որ մեր երիտ–պատանիները,այնքան էլ հանգիստ մթնոլորդում չեն կայունանում,ուրեմն   նրանց՝այս խիստ անձնական դարձած աշխարհում,շատ դժւար է դէպ միութենական–խմբային  աշխատանքներին գրաւելն։Այս յոյժ կարևոր   աշխատանքի համար,մեզ պէտք են կարճատև և երկարատև ծրագիրներ՝  որը պիտի համընկնի նրանց պահանջմունքներին։Այս նպատակին ծառայելու համար «պէտքէ»՝

 

       –Մտերմանալ երիտ–պատանիների հետ.այս աշխատանքի ամենալաւ կատարողները պէտք է լինեն,մասնագէտ և բանիմաց դաստիարակները։
       –Հարցնել երիտ–պատանիներից,նրանց հեռանկարների մասին և օգնել նրանց այս հարցում։Ուրեմն մենք ևս պիտի ունենանք հեռանկար մեր կեանքի տարբեր ոլորտների մասին։
       –Ընտրել նրանց մէջից ղեկավարներ,ևվստահել նրանց։     
       —Մենք՝որպէս դաստիարակներ ՝վարւենք ու ապրենք այնպէս ,ինչպէս  քարոզում ու խրատում ենք։
   –Մեր ճաշակները ու արժէհամակարգը ,անձնականից դէպ խմբայինը և  նիւթականից դէպ հոգեկան ու հոգևորական տանել,որպէսզի լաւ օրինակ    ներ լինենք մեր մատաղ սերնդի համար.
  Եւ վերջապէս չմոռանաք հոգեբանական ամենակարևոր կանոններից  մէկը՝
 Մարդկութեան վերաբերմունքները,բխում են իրենց դրդապատճառներից որոնց հիմքում են նրանց պահանջմունքները։

 

       ՆԱԵՒՄԻՇՏՅԻՇԵՆՔ՝
                 
ՄԵԶՀԱՐԿԱՒՈՐԷՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼԵՒԱՇԽԱՏԵԼ,ԱՇԽԱՏԵԼ,     
                 
ԱՇԽԱՏԵԼ մեր ամբողջ հոգով ու սրտանց…

 

 

 

 


  Խաչիկ Բաբայեանս            

 Ծննդեան թւական: 1982

 Կրթութիւն: Գերլիսանսի մակարդակ Կայծ– էլեքտրոնիք ճիւղում Խաջէ Նասիր համալսարանից :

 Նոյն  մասնագիտութեամբ Դոկտորայի ուսանող Թեհրանի համալսարանում Աւելի քան 6 տարի է ինչ Հ.Մ.Ա.Կ.-ի ֆուտբալի յանձնախմբի անդամ եմ և ունեմ   Մարզանքի և յատկապէս ֆուտբալ մարզաճիւղի վարչական տնօրինման և կազմակերպման վերաբերեալ ուսումնասիրութիւններ:

 Այժմ զբաղեցնում եմ  նշւած յանձնախմբի վարիչի պաշտօնը:

  

Արմէն Սուրէնեան

Ծննդեան թւական: 1981

Կրթութիւն: Լիսանսի մակարդակ տնտեսագիտութիւն ճիւղում Շահիդ Բեհեշթի    համալսարանից:

Գերլիսանսի մակարդակ MBA Leeds համալսարանից (UK) 2007

Աւելի քան 10 տարի է ինչ աշխատում եմ ֆինանսական և վարչագիտական խորհրդատւութեան մասնագիտութեամբ:

Այժմ Հ.Մ.Ա.Կ.-ի ֆուտբալի յանձնախմբի անդամ եմ և աշխատում եմ իմ մասնագիտութեամբ օգտակար լինել:

Ակումբի ապրանքանիշի (բրանդի) նկատմամբ նրա համակիրների հաւատարմութեան վրայ ազդող գործօնների եւ դրդապատճառների քննարկում

Ներկայացնող նիւթ

Զեկուցաբերներ՝ Արմէն Սուրէնեան եւ Խաչիկ Բաբայեանս

Որեւէ ապրանքանիշ նման է մի  լողացող սառցալեռան. դուք կարող էք տեսնել միայն դրա մի փոքրիկ բաժինը, որը գտնւում է ջրի  մակերեսի վրայ եւ ներկայացնում է  այն ամենը, որոնք ժամանակի ընթացքում կապակցւել են այդ  ապրանքանիշի  հետ:  Բնականաբար  մեզ  համար  անտեսանելի  եւ  ջրի տակ է մնում   ապրանքանիշի գլխաւոր եւ կարւորագոյն մասը, որը միեւնոյն ժամանակ դրա հզօրութեան պատճառն է հանդիսանում:

Մարզական արդիւնաբերութիւնը կարեւոր դերակատարութիւն ունի համաշխարհային տնտեսութեան վրայ: Տարբեր զեկոյցների ու տեղեկութիւնների   վկայութեամբ,   ամերիկացիները   1999  թւականին   213 միլիարդ դոլար են ծախսել մարզանքի բնագաւառում:

Հաշւի առնելով այն հանգամանքը, որ այդ  ծախսերի մի բաժինն ուղղորդւել է մրցութիւնները դիտելուն, այսօր աշխարհի մեծ ակումբները ձգտում  են իրենց ակումբների  անունն  ու  խորհրդանիշն  աւելիով ծանօթացնել մարդկանց եւ մարքեթինգի (շուկայական) նորագոյն մեթոդներով աւելի  մեծ  քանակութեամբ  հանդիսատեսների  ներկայութիւնն ապահովել իրենց խմբերի մրցութիւններին: Միաժամանակ ըստ Փարեթոյի հիմունքի (80-20 օրէնք), հաւատարիմ համակիրների ընդամենը 20 տոկոսը ի վիճակի  է  հոգալ  որեւէ  մարզական  ակումբի  կամ խմբի  եկամուտների  80 տոկոսը: Ֆոքսալը եւ Գոլդսմիթը  յայտնում են, որ այն ակումբներն են կարողացել  երկարատեւ  կեանք ունենալ  ու գոյատեւել,  որոնք յաջողել են իրենց յաճախորդների մօտ հաւատարմութեան որոշ մակարդակ ապահովել:

 «Ապրանքանիշը (բրանդ) պարունակում է մի  անուն, կոչում, նշան կամ խորհրդանիշ, կամ սրանց  բոլորի կամ մի մասի բաղադրութիւնը, որը միտում է մի  վաճառողի կամ վաճառողների մի խմբի արտադրութիւններն ու ծառայութիւնները ծանօթացնել եւ դրանց առանձնացնել միւս մրցակիցներից»:

Այս բնագաւառի  մասնագէտների  մեծամասնութիւնը  առաջարկում  է արհեստավարժ    ակումբների    ղեկավարներին    կարեւորել՝    որեւէ    հզօր խորհրդանիշի   ստեղծումը,   սպառողների   հետ   փոխյարաբերութիւնների հաստատումը  եւ  իրենց  խմբերից  նրանց  պահանջների  ու  ակնկալիքների բաւարարումը:

Հետեւաբար ապրանքանիշի կառավարման ռազմավարութեան առաջընթացի համար շատ կարեւոր ու առաջնային է լաւապէս ըմբռնել ու վեր հանել այն գործօնները, որոնք ազդեցիկ են մարզական խմբերի համակիրների մօտ տւեալ ապրանքանիշից վերստին գնումներ կատարելու եւ դրան հաւատարիմ մնալու հարցում:

Այս         սեմինարում       սկզբում                կանդրադառնանք            մարզական         ոլորտում «ապրանքանիշ», «համակիր», «հաւատարմութիւն» եւ նմանօրինակ հասկացութիւնների     իմաստին     եւ      համակրութեան     մղումներին      ու դրդապատճառներին, այնուհետեւ կը նշենք հաւատարմութեան փուլերն ու ցուցանիշները: Յաջորդաբար ակնարկ կը կատարենք Իրանի ֆուտբոլային որոշ խմբերի համակիրների կազմին, որպէսզի մի  պատկեր ստանանք ֆուտբոլի համակիրների կառուցւածքից, շարունակութեան, աւելի մանրակրկիտ կերպով կը բացատրենք մարզական «ապրանքանիշ» եւ «ապրանքանիշին հաւատարմութիւն» հասկացութիւնները եւ կը քննարկենք այդ հասկացութիւնների վրայ ազդող գործօնները: Միւս բաժնում կը ներկայացնենք մարզական ապրանքանիշից եկամուտ  ապահովելու  ձեւերը,  իսկ  վերջում  կը  խօսենք  բրանդինգի  նոր առիթների ու հնարաւորութիւնների մասին՝ վիրտուալ միջավայրում:

 


 

 

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ Հայ կրթական և մշակութային միութիւն - Լիբանան

Մկրտիչ  Մկրտիչեանի

 Ծնած է Աթէնք 09  Յուլիս 1944ին: Մինչեւ 1957  թուականը յաճախած է Աթէնքի Ազգային վարժարանը, որմէ ետք մեկնած է Պէյրութ (Լիբանան)  հետեւելու համար Համազգայինի Նշան Փալանճեան Ճեմարանի դասընթացքներուն. ստացած է դպրոցի վկայականը, ինչպէս նաեւ յաջողութեամբ անցուցած է ֆրանսական պաքալորէայի քննութիւնները: 1965-1968  ժամանակաշրջանին յաճախած է Պէյրութի Ամերիկեան Համալսարանը բնագիտութիւն ուսանելով աւարտած է ստանալով  Bachelor of Science (Physics Major)   վկայականը: Ուսումը շարունակելու համար մեկնած է Գերմանիա հետեւելու համար Technische UniversitՊt Karlsruhe-ի դասընթացքներուն. աւարտած է ստանալով  Diplom Physiker  (1972 )  եւ Dr.rer.nat.(1977) տիտղոսները. իր մասնագիտութիւնը կորիզային բնագիտութիւնն է. մինչ այդ  1973-ին  Յունաստանի մէջ կատարած է զինուորական ծառայութիւն: Այնուհետեւ աշխատանքի սկսած է  բնագիտութիւն դասաւանդելով Համազգայինի Նշան Փալանճեան Ճեմարանէն եւ Լիբանանեան Համալսարանէն ներս: Ներկայիս հանգստեան կոչուած է:

Ամուսնացած է Շաղիկ Փափազեանին հետ. ունին վեց զաւակներ (չորս աղջիկ եւ երկու մանջ):

Տարիներու ընթացքին վարած է ազգային, միութենական եւ կուսակցական զանազան պաշտօններ: Ներկայիս ան ՀՅԴ Բիւրոյի անդամ է. նաեւ՝ Համազգայինի Կեդրոնական Վարչութեան ատենապետ: Հեղինակն է հայկական մամուլին մէջ լոյս տեսած բազմաթիւ յօդուածներու:

 

Համաշխարհային, ազգային վիճակ եւ հայկական մշակոյթ

 

(Ընկ. Մկրտիչ Մկրտիչեանի խօսքի ամփոփում)

 

Մարդկային կեանքի բոլոր ոլորտներուն նման արուեստ ու մշակոյթ կախեալ են քաղաքական կացութենէն: Փոխադրական ու ելեկտրոնային հաղորդակցութեան արդի միջոցներու արագութիւնն ու զանգուածային նկարագիրը նպաստած են մարդկային կեանքի զանազան ոլորտներու համաշխարհայանացման. անոնց կարգին է նաեւ մշակոյթը: Պատմութիւնը ցոյց կու տայ սակայն, որ մշակութային փոխազդեցութիւնները ի վիճակի չեն ջնջելու տեղական մշակութային առանձնայատկութիւնները:

 Պատմութեան ընթացքին արուեստ ու մշակոյթ միշտ կախեալ եղած են տնտեսական ուժէն: Մեր ժամանակներու համեմատած անցեալին տարբերութիւնը այն է, թէ արուեստ ու մշակոյթ իրե՛նք առքի ու վաճառքի առարկայ են. հետեւաբար գեղեցիկի ու նպատակասլացի արժեւորումը տեղադրուած է երկրորդական մակարդակի վրայ:

 Հայաստանի անկախութենէն աւելի քան երկու տասնամեակ ետք Սփիւռքը դեռ չէ իւրացուցած տեղի ունեցած հիմնական փոփոխութիւնը հայութեան կեանքէն ներս. ան կը շարունակէ գործել համաձայն ատենին իր զարգացուցած մշակութային ինքնապաշտպանութեան պահպանողական զէնքերով:

 Հակ է ըստ արժանւոյն զարգացնել Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները ձգտելով հայութեան զանազան մասնիկներու միջեւ ո՛չ միայն ենթակայական, այլ նաեւ՝ առարկայական միաւորման:

Հայկական մշակոյթի ապագան երաշխաւորելու համար խիստ անհրաժեշտ է երիտասարդութեան ներգրաւումը մշակութային գործընթացներուն մէջ: Այդ նպատակին հասնելու համար երիտասարդութեան հարկ է խօսիլ իր լեզուով եւ իր միջոցներով, այսինքն՝ արդի արհեստագիտութեան ընծայած բոլոր դիւրութիւններով:

Վերջապէս պէտք է յաւելեալ զարգացման ենթարկել հայերէնի ուսուցման ելեկտրոնային մեթոտները լեզուին ուսուցումը դիւրացնելու նպատակով. նկատի պէտք է ունենալ, որ հայերէնը ազգային-մշակութային արժէք ըլլալու կողքին՝ աշխարհացրիւ հայութեան մասնիկներու միջեւ հաղորդակցութեան լաւագոյն հասարակաց միջոցը կրնայ հանդիսանալ:

 


 Ալֆրէդ Հաւան

 

Ծնւել եմ 1934 թիւ Համադանում:Դպրոցական շրջանից մասնակցել եմ ֆուտբոլ, բ ասկեթբոլ և ատլետիկա մարզաճիւղերի մրցութիւններին: Ատլետիկա մարզաճիւղում եղել եմ երկրի ախոյեան, բարձր թռիչք և երկար թռիչք և  Իրանի հաւաքականում մրցել Իրանում և արտասահմանում և գրանցել առաջնութիւն: 1956-ին մասնակցել եմ PAKISTAN OLYMPIC GAMES և14 երկրների մէջ գրաւել 4-րդ տեղը:  1956-ին երբ Իտալիայում մարզւում էինք մասնակցելու «Մելբորն»ի օլիմպիական խաղերին ձախ ոտքս վնասւեց և ֆիզիքապէս թողեցի մարզանքը, բայց երբէք չհեռացայ մարզանքի աշխարհից և մինչ հիմա որ 80 տարեկան եմ դեռ մարզանքով եմ զբաղւում և միշտ ջանացել եմ օգտակար լինել:

 

Տարբեր հանգամանքներ եմ ունեցել «սպորտ»-ի ասպարէզում: Իմ ջանքերով և Հ.Մ.Ա.Կ.-ի Կ. Վարչութեան օգնութեամբ «Մաշհադ»-ը եղել է Հ.Մ.Ա.Կ.-ի մասնաճիւղ, որին 3 շրջան նախագահել եմ: Անգամներ سازمان تربيت بدني   բասկեթբոլ և թեթև ատլետի խմբեր եմ տարել Հայաստան: Եղել եմ ՀՄԱԿ-ի Մարզական միութեան նախագահ,Իրանի համահայկական խաղերի պատ. , 25-րդ  Իրանի համահայկական խաղերի ջահակիր, Հայաստանում համահայկական համաշխարհային խաղերում Իրանի մարզիկների պատ.և 13 տարի է   ինչ համաշխարհային համահայկական խաղերի գործկոմի անդամ եմ և ներկայացուցիչը «Հ.Մ.Արարատ Կ.»-ի և ինչու չէ նաև   Իրանի: Անդամ եմ Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի:    

 

 

 


 

Ալէքս Կարապետեան

 Ծնւել է 1982 թւականին Թեհրանում:

Տարրական, ուղեցոյց եւ միջնակարգ ուսումը ստացել է Վաչէ Յովսէփեան, Ալիշան եւ Դոկտ. Հեսաբի դպրոցներում:

Աւարտել է Ազատ Համալսարանի Էլեկտրական եւ հեռահաղորդակցութեան ինժիներական ֆակուլտետը (BS in Electrical and Telecommunications Engineering):

Շարունակել է իր ուսումը Թեհրանի Ազատ Համալսարանի Արդիւնաբերական Կառավարման ճիւղում Գերլիսանս մակարդակում (MA in Industrial Management):

1987-1994 թւականներին անդամակցել է Հ.Մ.Ա.Կ.-ի «Սասունիկե եւ 2000-2008 թւականներին «Արարատե երգչախմբերին:

2003-2006 թւականներին եղել է  Հ.Մ.Ա.Կ.-ի «Արւեստիցե միութեան վարչութեան անդամ:

2007-2010 թւականներին անդամակցել է Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնական վարչութեան, լինելով «Արւեստիցե միութեան հետ կապ:

2011-2012 թւականներին նախագահել է Հ.Մ.Ա.Կ.-ի «Արւեստիցե միութեան վարչութեան:

2013-ից մինչ այսօր անդամակցում է Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնական վարչութեան:

 

Ներկայացւող նիւթ՝

Արւեստի կառավարում (Arts Management) համաշխարհային մակարդակում եւ նրա մոդելաւորումը սփիւռքեան իրականութեան մէջ:

 


 

Լինդա Սարգսեան , 1986  թ.

Աւարտել է Թեհրանի  ՝Վարոնէժ (Ռուսական) համալսարանի գեղանկարչութեան ֆակուլտետը ,նաև Թեհրանի գիտափորձական համալսարանի ճարտարապետական ճիւղը:

1991 թւականից մասնակցել է Հ.Մ.«Արարատ» կազմակերպութեան  հարկի տակ աշխատող պարախմերին :

2003 թւաթանից «Արարատ» պարախմբի փորձավար է նշանակւել:

Պարային գործունէութիւնից բացի եղել է նաև բեմանկարիչ և դերասանուհի թատերական ներկայացումներում:

Զբաղեցրել է նաև վարչական հանգամանքներ«Արարատ» կազմակերպութիւնում և համայնքային այլ յանձնախմբերում:

Աշխատում է ճարտարապետական ընկերութիւնում և «Արարատ» պարի դպրոցում:

Ներկայացող նիւթ

«Պարարւեստը և պարը իրանահայութեան մօտ»

Հայկական պարը տարբեր ժամանակներում տարածւած է եղել ոչ միայն Հայաստանում այլ նաև հայկական գաղթօջախներում:

Իրանում հայ մասնագէտները նշանակի ներդրում են ունեցել ոչ միայն ազգային այլ նաև Իրանի պրոֆէսիոնալ պարարւեստի հիմնադրման և զարգացման մէջ:

Ներկայում Իրանում աշխատում են աւելի քան 10 պարախմբեր ,հայկական միութիւնների յարկի տակ ,որպէս միութենական կամ անձնական խմբեր:

Հայաստանի անկախացումից յետոյ 1996 թւականին ,«Արարատ» կազմակերպութիւնը առաջին քայլերը ձեռնարկեց հրաւիրել մնայուն ղեկավար - ուսուցիչներ , ներքին ուժերի դաստիարակման և պարի դպրոցի հիմքը դնելու նպատակով:

Նորօրեայ հնարաւորութիւնների օգտագործումը օգնում է ծանօթանալ ոչ միայն Հայաստանի այլ նաև միաջազգային խմբերի գործունէութեան աշխատանքների ծաւալին, սակայն նոյն հնարաւութիւնները զարգացնում է հանդիսատեսի ճաշակը և սպասելիքը:

Հասարակութեանը գոհ պահելու համար պէտք է ներկայացւի որակեալ աշխատանք:Ոչ որակեալ աշխատանք ներկայացնելով տուժում է ոչ թէ միայն հանդիսատեսը այլ նաև իրանահայ համայնքը,միութիւնը,խումբը և ինքը աշակերտը:

Պարը մեր համայնքում և սփիւռքի այլ գաղթօջախներում , միջոց է հայեցի դաստիարակութեան և հայ մշակոյթի տարածման:

Այն օր երբ իրանահայութիւնը պարախմբերի աշխատանքը ընդունի ոչ միայն հայեցի դաստիարակման միջոց այլ մասնագիտութիւն ,հնարաւոր է ձևեր մշակել իրանահայութիւնը ներկայացնող պրոֆէսիոնալ խմբի հիմքեր դնելու և պարը մասնագիտական աշխատանք դարձնելու ուղութեամբ որը երազանքն է բազմաթիւ իրանահայ պարող-պարուհիների:

 

 


Շաքէ Աւետեան

Ծնւել է 1967 թ. Թեհրանում:

Տարրական և միջնակարգ ուսումն ստացել է Թեհրանի Ռոստոմ և Մարի Մանուկեան դպրոցներում:

Բարձրագոյն կրթութիւնը ստացել է Թեհրանի ազատ համալսարանի ուսումնական դիրեկտորութեան և մանկավարժութեան ճիւղը լիսանս:

Անդամակցել է Ռոստոմ դպրոցի սկաուտական միութիւն, վարել է կրտսերների հատւածի պատասխանատւութիւնը:

Անդամակցել է Չհարմահալ միութեան մարզական բաժանմունքում:

Չորս տարի աշխատել է Մարիամ հաստատութիւնում, որպէս  ուսուցիչ իսկ տասնևչորս տարի է պաշտօնավարում է Թունեան տարրական դպրոցում, որպէս փոխտնօրէն:

Երկու շրջան է անդամակցում է Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովում:

 

 

ԴՊՐՈՑ – ՄԻՈՒԹԻՒՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆ

 

(ԱՐՒԵՍՏ)

 

     Տասնամեակների ընթացքին, սփիւռքում առաջացել են մի շարք առաքելութիւններ որոնք յատուկ են միայն տարասփիւռ հայութեան:

 

     Ազգային կեանքին սիրայօժար նւիրաբերումը, եղել է կարևորագոյնը այդ առաքելութիւններից, որը դժւար է ընկալւում թէ Հայաստանում և թէ օտարների մօտ:

 

     Սփիւռքում հայապահպանման կարևոր հրամայականից ելնելով ստեղծւել են միութիւններ, որոնք դպրոցի կողքին ստանձնել և դարձել են առաքելութիւն. այս երևոյթը ևս առկայ չէ թէ Հայաստանում և թէ օտարների մօտ: Եւ անշուշտ դա բնական է քանզի իր հայրենիքում ապրող մարդը ամենօրեայ ձուլման ենթակայ չէ և այս դէպքում ինքնին գոյութիւն ունի համապատասխան կառոյցներ և ամէն ինչ բանկանոն ընթացք է ունենում:

 

     Ուրեմն պէտք է հաստատել, որ սփիւռքում դպրոց և միութիւնները հայակերտման ու հայապահպանման գործում առաքելութիւն են ...

 

     Առաքելութիւն՝, որը մէկը միւսին լրացուցիչ յանգամանք է ստացել և կարողացել է ցայսօր հեռու պահել բոլոր այն վտանգներից որոնք, ինչ խօսք եթէ չլինէր հայ դպրոցն ու հայկական միութիւնները, պէտք է կանգնած լինէինք տխուր իրականութեան առաջ:

 

     Մեր համայնքում տարիների ընթացքում (60-80 ական) թւականներին դպրոցների և միութիւնների ղեկաւարութեան մէջ առկայ է եղել անքակտելի կապ, որը առաջացել էր ղեկավարների յարաբերութիւնից և միևնոյն դաշտերում ներկայութիւնից:

 

     Այսօր դժբախտաբար հեռացել ենք այդ իրականութիւնից և այդ երկուսը դարձել են չշաղախւած կառոյցներ: Երևոյթ որը չի բխում դպրոցը միութեան կամրջելու իրականութիւնից, և դա մեր կառոյցները միաւորող յարաբերութեան բացի հետևանքն է:

 

     Այսօր առաւել քան երբէք անհրաժեշտ է դպրոց և միութիւն յարաբերութեան եզրերը ամրապնդել և զարգացնել:

 

   Աշխատանքները՝ մասնաւորաբար արւեստի բնագաւառում «երգ, պար, թատրոն, երաժշտութիւն ...»-ը բոլորը պէտք է երեխաների սեփականութիւնը դարձնել և միաժամանակ միութիւններում զարգացնել դրանք:

 

     Հիմնականում երեխաները փոքր տարիքում ծնողների ճաշակով և ցանկութեամբ արւեստի բնագաւառից ընտրում են մէկ կամ երկու ճիւղ և յաճախում այդ դասերին: Եւ այս ընթացքը շարունակւում է մինչև պատանեկան շրջան կամ լաւագոյն դէպքում երիտասարդ տարիքը:

 

     Հետզհետէ երիտասարդը հեռանում է այդ բնագաւառից:

 

     Դպրոցական տարիքում երեխաները մասնակցում ու սովորում են արւեստի դասերը և ծանօթանում են մեր մշակոյթին և դա նաև շարունակում են միութիւններում, բայց քանի որ ապագայում լայն հեռանկար գոյութիւն չունի իրենց համար (Իրան-ում), ուստի չի շարունակւում այդ գեղեցիկ ճանապարհը:

 

     Ներկայիս երկրի մասշտապում եթէ համեմատենք արւեստը և մարզանքը, հստակօրէն կարելի է ասել թէ մարզիկների համար զարգացման և վերելքի աւելի լայն և յուսալի ասպարեզ գոյութիւն ունի: Հատկապէս մատնանշելի է այն իրականութիւնը որ, մարզիկները բարձր մակարդակում, մարզանքը հետևելու համար վճարւում են և բաւականին նկատելի գումարով:

 

     Ցաւօք մեր ժողովրդի մեծամասնութեան մօտ արւեստը դիտւում է ոչ որպէս մասնագիտութիւն այլ որպէս զբաղմունք կամ առաւելագոյնը որպէս երկրորդ աշխատանք:

 

 

 

     Առաջարկներ

 

1-     Դպրոցներում ծնողների օգնութեամբ ճանաչւի և բացայայտւի աշակերտների

 

ընդունակութիւնները:

 

Դպրոցական տարիների ընթացքում հնարաւորութիւնների սահմանում զարկ տրւի այդ

 

ընդունակութիւնները:

 

2-      Միութիւններում պէտք է տարւի այդ բնագաւառում հստակ մասնագիտականաշխատանքներ և

 

ուսուցումներ բարձրորակ մասնագէտների միջոցով: Եւ դպրոցից աշակերտները ուղորդւեն դէպի միութիւններ:

 

3-     Միութիւնները պէտք է ունենան ծրագիր նաև գրաւչութիւն աշակերտների և երիտասարդների

 

համար:

 

     պէտք է ստեղծել հեռանկար արւեստի համար, որպէսզի հետաքրքրւող երիտասարդները իրենց քայլերը հստակ և ամուր վերցնեն արւեստի ճամփում:

 

4-     Ստեղծել յանձնախումբ կամ խորհուրդ որը կապահովի կրթական խորհրդի և միութիւնների

 

միասնական և համատեղ աշխատանքը: Եւ կը ստեղծւի ինչ որ մեխանիզմ այդ աշխատանքների ուղղութեամբ:

 

 


 

 

Մեղեդի Եղնազարեան

Ծնւել է 1982 թւականին Թեհրանում:

Տարրական և ուղեցոյց  կրթութիւնը ստացել է Ռոստոմ  իսկ միջնակարգ օղակը աւարտել է Մարի Մանուկեան դպրոցումներում: Մանկուց սիրել և զբաղւել է երաժշտութեամբ: Մասնակցել Է Հ.Մ.Ա.Կ.-ի մանկական «Սասունիկ» , պատանեկան «Ծիծեռնակ» և երիտասարդական «Արփա» երգչախմբերին, Արփինէ Յարութիւնեանի և մայեստրո Ռազմիկ Օհանեանի ղեկավարութեամբ: Դաշնամուրի դասեր է ստացել Գագիկ Բաբայեանի դասարանում:

2001 թւականին ընդունւել է Երևանի «Կոմիտաս»-ի անւան Պետական Կոնսերւատորիայի Վոկալ բաժնի ֆակուլտետ հանրայայտ երգչուհի Գոհար Գասպարեանի դասարան ուր և 2007 թւին աւարտել  է մագիստրատուրան:

Ուսանողական շրջանում ելոյթներով հանդէս է եկէլ Երևանում և Թեհրանում:

Ուսումը աւարտելուց յետոյ վերադարձել է Թեհրան և որպէս ձայնավարժութեան և մեներգեցողութեան ուսուցիչ աշխատում է «Օմրան», «Աֆաղ» և «Սամին» երաժշտական  ինստիտուտներում: 2010 թւականից աշխատում  է հայոց ազգային «Արաքս» դպրոցում որպէս երգ-երաժշտութեան ուսուցչուհի:

2011-2014 թւականերին Հ. Մ. Ա. Կ.-ի Արւեստից միութեան վարչութեան անդամ է :

Ներկայացւող նիւթ՝

                                                                    

        Իւրաքանչիւր ազգ պատմականօրէն  ունի իր ուրոյն հողը , լեզուն ու մշակոյթը որոնցից  երկուսը թերևս  պահպանւում են  նաև հողային սահմաններից դուրս: Իրանահայ գաղութը այն եզակի գաղութներից է որ 1915 թւականի ցեղասպանութիւնից յետոյ չի գոյացել այլ Հայաստանը և Պարսկաստանը հարիւրաւոր տարիներ հարևան երկրներ լինելով , հայերը ապրել են սահմանակից քաղաքներում և յատկապէս ՇահԱբբասի շրջանում Թուրք-Իրանական պատերազմների պատճառով Պարսկաստան են բռնագախտւել և մեծ մասամբ բնակւել այնտեղ:

          Պարզ է որ մշակոյթիզարգացումը մեր հայերի, ի մասնաւորի սփիւռքահայութեան  համար ամենակարևոր նպատակներից  է եղել ազգապահպանման հասկացողութեամբ, ու հէնց նոյն տրամադրութեամբ է որտեղ որ մի քանի ընտանիք հայեր են ապրել իրենց աւանդական հաւատքը, ծէսերն ու սովորութիւնները պահպանելու և շարունակելու համար  եկեղեցիներ,  դպրոցներ և մշակութային կենտրոններ են կառուցել:

          Թեհրանը, Իրանի մայրաքաղաք նշանակւելուց յետոյ հայերը շրջաններից  գալով  բնակութիւն  հաստատեցին  Թեհրանի տարբեր թաղերում:

          Սրանից 70 տարիներ առաջ էր երբ մի խումբ Հայ պատանիների ջանքերով Թեհրանում  հիմնասիւնը դրւեց «Հայ (սկզբում) պատանեկան, (այնուհետև) մշակութային միութեանը»  որը  այսօր կոչւում է Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւն: Եւ այդպիսով  կազմակերպութեանս նպատակադրմաբ Հայեցի դաստիարակութեան և մշակոյթի փոխանցումը հիմնական սիւնն է հանդիսանում ընդհանուր կառոյցի և ուղութիւնը ճշտում մեր 4 միութիւնների գործընթացի:

          Հայ մշակոյթը հիմնաւորւած է հայի հաւատամքների, մտածելակերպի, սովորութիւնների և պատմութեան հիմքերի վրայ: Հետաքրքիր է որ հայերը աշխարհի որ անկիւնիւմ էլ որ լինեն բարձր են գնահատւում  իրենց իւրայատուկ ճաշակով ու մասնագիտական փորձառութեամբ:   Աշխարհում որտեղ արւեստի մասին է խօսւում անհնար է չգտնել առնւաազն մի հայի անուն արւեստագէտների ցանկում:  Հէնց «մեր» երկիր Իրանում , որտեղ հարիւրաւոր տարիներ է որ բնակւում ենք թէ արւեստի և թէ գիտութեան բնագաւառում հիմնադիր և առաջատար անձինք մեծ մասամբ հայեր են եղել:

          Վերադառնալով Մեր կազմակերպութեան  պատմութեան էջերին նկատում ենք որ սոյն  հարկի ներքոյ առաջին իսկ օրւանից արւեստի տարբեր բնագաւառների յատւածներում ինչպէս օրինակ թատերական-գրական, երաժշտական, կերպարւեստի, պարարւեստի և արւեստի միւս բաժիններում , աշխատել են մեծանուն մասնագէտներ որոնք տարիներ շարունակ սերմանել են արւեստն ու մշակոյթը մեր համայնքի սերունդներում:

          Ոչ շատ հեռու անցեալում , սրանից ընդհամնենը երևի 25-ից 30 տարիներ առաջ անգամ, մեր կազմակերպութեան ծիրից ներս միաժամանակ ակտիւօրէն աշխատում էին 4 երգչախմբեր, սիրայօժար կերպով աշխատող տարբեր խմբավարների ղեկավարութեամբ: Այսօր մեր կազմակերպութիւնը ունի ընդհամնենը 1 երգչախումբ որը ակտիւ է տարեկան ընդհամենը 4 ամիսներում այն էլ պարագայաբար:

Նոյն ժամանակահատւածում աշխատում էին նաև 4-5 թատերախմբեր տարբեր բեմադրիչների գլխաւորութեամբ: Իւրաքանչիւր ներկայացում բեմ էր դուրս գալիս առնւազն 10-12 գիշեր լեցուն դահլիճների ընդառաջումով:  Այսօր մեր կազմակերպութիւնն  ունի ընդհամենը 1 ակտիւ թատերախումբ որը տարւայ ընթացքին հասցնում է բեմադրել ընդհամենը 1 թատերգութիւն 5-6 գիշերների ներկայացումներով:

          Սիրելիներ ի՞նչ է պատճառը... ի՞նչ պատճառներ են վերոյիշեալ իրավիճակին տեղիք տալիս...

1-Ներկայիս պայմանեերը

2- Արտագաղտը և համայնքի թւի նւազումը

3- Տեխնոլոգիայի զարգացումը և մեքենայացած կեանքը  

4- Մասնագէտ անձանց պակասը  

5- Այսօրւայ համաշխարհային տնտեսական ճգնաժամը

 6- Համընդհանուր ծուլութիւնը

 7- Անպատասխանատւութիւնը  թ՞է

  8- Անտարբերութիւնը...

          Այո սիրելիներ ՝..., երևի սոյն պատճառներից բոլորն էլ մասամբ ազդում են մեր 21-րդ դարի մեքենայացւած կեանքին. Որ ժամանակն ասես սրնըթաց սլաքի պէս սլանում է . որ համայնքի թիւը օրըստօրէ նւազում է  արտագաղտի պատճառով. Որ տնտեսական ծանր պայմանները մեր ցանկութիւնների դէմ են տանում մեզ. Որ ուսեալ մասնագէտները անգամ ժամանակի պարտադրանքի բերումով հեռանում,  և սիրայօժար միութենական աշխատանքները վերանում են նիւթական ակնկալիքների պատճառով...

          Այս պատճառներից բացի ինչուչէ նաև կարելի է յաւելել 21-րդ դարի էլեկտրո-տեխնոլոգիայի զարգացման արագընթաց սլացումը , ուր աշախարհը «համաշխարհային գիւղ» դառնալով  տեղիք է տալիս համընդհանուր ծուլութեան: Օրինակ իւրաքանչուր անձ իր բջջային հեռախօսով անգամ կարող է հազարաւոր կիլոմետներ հեռաւորութիւնը հատել և օրւայ ցանկացած ժամին ոմանց հետ դէմ դիմաց  կապ հաստատել: Սիրելի ներկաներ ես հակառակ չեմ նորարարութեանը կամ տեխնոլոգիայի առաջընթացին, ընդհակառակը, թեր եմ ամեն տեսակ նոր գործիքների դրական օգտագործմանը և շատ ուրախ եմ որ ապրում եմ այս դարում, բայց այն պայմանով որ ժամանակին  ու տեղին օգտագործւի նրանցից:

 Տեխնոլոգիայի զարգացման ամենաակնյայտ և դրական փաստերից է արբանեակային ալիքների հեռարձակումը: Դեռ սրանից 30 տարի առաջ երևի ազատ ու անկախ Հայաստան ունենալու միտքն անգամ բաղձանք էր համարւում հայերի համար: Այսօր մենք արդէն ունենք 23 -ամեայ ազատ ու անկախ Հայրենիք, որի բոլոր իրադարձութիւններին կարելի է ականատես լինել հէնց արբանեակային ալիքների միջոցով: Ճիշտ է անկախացումից առաջ սփիւռքում սփռւած հայերը մի գուցէ առաւել եռանդուն էին աշխատում երկաթէ վարագոյրներից  այն կողմ Հայրենիքի սէրը վառ պահելու համար: Սակայն այսօր իւրաքանչիւր հայ կարող է իր տան մէջ հայրենիքի շունչը վայելել:  

Այստեղ կուզէի մատնանշել սոյն թեմային վերաբերող մի ուրիշ իրականութեանը, որ  Հայաստանից սփռւող հեռուստաալիքները ի՞նչքանով են կարողանում Հայ մշակոյթի ջահը  վառ պահել Հայաստանում և արտասահմանում: Սոյն ալիքներից ցրւող ծրագրերից քան՞ի տոկոսն են քարոզչական աշխատանք տանում հայկական մաքուր մշակոյթը տարածելու նպատակով: Երաժշտական բնագաւառում օրինակ՝ ցաւօք սրտի վերոյիշեալ ալիքներից աւելի շատ սփռւում են հայկական «ռաբիզ» երաժշտութիւն  որը լեցուն է ոչ թէ հայկական այլ՝արաբական, թրքական, քրդական եղանակներով. Կամ էլ լաւագոյն դէպքում համեմւած են այսօրւայ արևմտեան երաժշտական թեմաներով: Ի՞նչն է պատճառը որ հայրենիքում անգամ լրիւօրէն ընդօրինակում  են օտարի մշակոյթը: Արդե՞օք մեր սեփական երաժշտութիւնը այդքան աղքատ է ու խղճուկ,  որ անտեսում ենք այն, թէ՞ ինքներս չենք ճանաչում ու չենք տիրապետում նրան որ համարձակօրէն ընդօրինակում և տարածում ենք օտարինը:

 Ճիշտ է որ ապրում ենք այնպիսի ժամանակներում որ անհնարին է արդի երաժշտոէթիւն չլսել, ես հակառակ չեմ ժամանակակից  «լաւ» երաժշտութեան հետ և ինքս էլ դասականից բացի, լսում եմ արևմտեան «Ջազ»  կամ «փափ» երաժշտութիւն, իմ ասածն այն է որ այսօրւայ մեր աղբիւրներն  անգամ աղտոտւած են:

         

Օրւայ համայնքիս ամենաակնառու խնդիրներից է նաև մասնագէտ անձանց պակասը մանաւանդ արւեստի ասպարեզում: Անհերքելի է բոլոր փորձառու մասնագէտների ներկայութիւնը այս սեմինարի դահլիճում, որոնց թիւը այդքան էլ քիչ չէ , սակայն  մեր անցեալի, Արարատի յաջողութիւնների մեծաթիւ  գրաւականներից էին երևի մասնագէտ անձանց սիրայօժար և ոչ արհեստավարժ մօտեցումը, ուր նրանք մասնագէտ լինելուց բացի միութենական բարձր ըմբռնումով էին մօտենում արւեստի աշխարհին: Մասնագէտներ որոնք իրենց պարտքն էին համարում կրթել և դաստիարակել նոր սերունդներ իրենց ուղին շարունակելու համար:

Սիրելիներ... այսօր մեր միութիւններում մասնագէտ խմբերի թիւը արւեստի զանազան  բնագաւառներում  այնքան է նւազել որ մրցակցութիւնն անգամ վերանում է: Խմբերի աշխոյժ աշխատելու մեծ դրթապատճառներից  առողջ և արդար մրցակցութիւնն է որը պատճառ է դառնում խմբերի միասնականութեանը, պատասխանատւութեան զգացումին և աշխատանքի լուրջ մօտեցմանը:

Մեր կազմակերպութեան ամենամեծ նպատակներից՝ մատաղ սերնդի կրթումն ու դաստիարակումն է, քանի որ դեռ  երեխայի մօտ սովորելու հողը պատրաստ է և աւելի ճկուն մօտեցում է ցուցաբերում ընկալման նկատմամբ:

Մասնագիտութեանս առումով բախտ է վիճակւել շփումներ ունենալ թէ փոքրերի և թէ մեծերի հետ: Արդէն 5-րդ տարին է ինչ երաժշտութիւն եմ դասաւանդում հայկական աղջկանց դպրոցներից մէկում, 1-ից 8-րդ դասարանցի աշակերտութեանը: Հպարտութեամբ  եմ ուզում նշել այն իրականութիւնը որ ունենք շատ խելացի  սերունդ  որոնք բարձր ըմբռնումով են մօտենում բոլոր հարցերին: Այսօրւայ նոր սերունդը ուշիմ է և տրամաբանող և նրա միտքը զարգացած է ու արթուն: Հակառակ այն իրականութեանը որ ընդհանրապէս խօսւում է հին սերունդների դրական և փայլուն ինչպիսիութեան մասին,  չհերքելով և յարգելով այդ, ուզում եմ ասել որ, նոր սերունդը ճիշտ դաստիարակւելու   դէպքում ևս կարող է ձեռնարկել և հասնել բարձր նպատակների: Այս սերնդին ճիշտ  ուսում  տալու պարագայում և մեր ազգայինի նկատմաբ սէր և հետաքրքրութիւն ստեղծելու պարագային  է որ կկարողանանք ամրացնել մեր հայկական արմատները ոչ միայն մեր համայնքում այլ ընդհանապէս աշխարհում:

Ժամանակի ցայտուն խնդիրներից է նաև երիտասարդների անտարբերութիւնը ազգային աշխատանքների նկատմամբ, այսօր սակաւաթիւ երիտասարդներ են  սիրայօժար աշխատում և մասնակցում միութենական կազմակերպչական աշխատանքներին, ճիշտ է ժամանակի բերումով իւրաքանչիւր երիտասարդ ուսումից բացի, երևի մի քանի տեղ է աշխատում նիւթականը հայթայթելու համար և հէնց նոյն պատճառով է որ ազատ ժամ չունի միութենական աշխատանքներով զբաղւելու համար, բայց սիրելի ընկերներ ո՞ւր է մեր պարտքի զգացումը, ո՞ւր է մեր հաւատքը մեր ազգի նկատմամբ: Եթէ մի քիչ, ընդհամենը մի քիչ ցանկութիւն ունենանք և զգանք մեր պարտքը մեր ազգի պահպանման նկատմամբ, եթէ մի քիչ արթնացնենք մեր ծուլացած մտքերը , եթէ մի քիչ նւազեցնենք մեր ԵՍ-ի նկատմամբ սէրն ու յարգանքը, եթէ մի քիչ ազատւենք մեծամտութիւնից ու անտարբերութիւնից, վստահ եմ որ մենք կարող ենք մեր միասնականութեամբ, մտածւած քայլերով, աւագ սերունդների հետ խորհրդակցութեամբ,  ճիշտ ծրագրաւորւածութեամբ  և մի քիչ ինքնազոհողութեամբ յաղթահարել ամեն տեսակ դժւարութիւն և ճգնաժամ:

Քանի որ հաւատացած եմ որ իւրաքանչիւրիս մէջ կայ այնպիսի ոգի ու սէր  մեր հայրենիքի ու ազգի նկատմամբ և մեր գէներում թաքնւած է այնպիսի կամքի ոյժ և կարողութիւն որ  կառչած մնալով մեր ազգային արժէքներին այսօրւայ մեքենայացւած կեանքում անգամ օգտւելով օրւայ նորանոր սարքերից կյաջողենք «Հայ»-ի մաքուր արիւն սրսկել  մեր և նոր սերունդի երակներում...

                                                          Շնորհակալութիւն

         

 


 

 

Արա Ջահանեան

 

Ծննդեան թւական: 1969

 

Կրթութիւն:Միջազգային իրաւունք գերլիսանսի մակարդակով

 

Աշխատանք` փաստաբան

 

Հ.Մ.Արարատ Կ.-եան սկաուտական և մարզական միութիւններին անդամակցել եմ 1976 թւականից և զբաղեցրել տարբեր հանգամանքներ: 1994-98 տարիներին եղել եմ սկաուտական միութեան գերագոյն կազմի անդամ:Մէկ շրջան մաս եմ կազմել ՀՄԱԿ-ի հանրային կապի յանձնախմբին և երկու շրջան եղել եմ  կենտ. Վարչութեան կազմի անդամ, ապա երեք շրջան մարզական միութեան վարչութեան անդամ որից վերջին շրջանը նախագահութեան հանգամանքով է:

 

Երկու շրջան եղել եմ համադպրոցական խաղերի կազմակերպման պատ. և աւելի քան 10 շրջան համահայկական խաղերի բանակավայրի պատ. ու նաև մի շրջան էլ թենիսի յանձնախմբի պատասխանատու:

 

Մարզական Միութիւնում մաս եմ կազմել տարբեր մարզաճիւղերի, որոնցից կարելի է նշել լող, լեռնագնացութիւն,

 

Ժայռամագլցում և թենիսի խմբերին: Այժմ ՀՄԱԿ-ի մարզական միութեան նախագահն եմ:

 

Ներկայացւող նիւթ:

 

 

Հ.Մ.Ա.Կ. 70- ամեակին նւիրւած խորհրդաժողով

 

«Մարզական» յանձնաժողով

 

  Արա Ջահանեան

 

   Օրակարգին հաւատարիմ մնալու ու նաև առաւել սեմինարի նպատակի ուղղութեան վրայ լինելու նպատակով, նախ պէտք է քննարկել թէ ինչ է «մեր կացութիւնը»:

 

   Ուրեմն նախ պիտի ինքներս մեզ պարզաբանենք թէ ինչ ենք հասկանում ու ինչ է նշանակում այդ «մենքը»:

 

   Թողէք նախ տեսնենք «Մեզ» որպէս «Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութիւն»: Կազմակերպութիւն' որն ունի յստակ բանաձևւած նպատակ, ու մեզ համար դա համարւում է ասենք սահմանադրութիւն կամ աւելի ճիշտ սահմանադրական սկզբունք: Այդ նպատակի համար է ստեղծւել Արարատ կազմակերպութիւնը ու պատրաստ է այդ ուղղւածութեամբ մշակել իր աշխատանքային ծրագիրը, ու դա նշանակում է պետք է «գիտակցօրէն» անել այն ինչ կը ծառայի նպատակին ու խուսափել այն ինչից որը մեզ կը հեռացնի նպատակից:

 

   Մենք բոլորս էլ կազմակերպութեանը անդամակցելիս, գոնէ որպէս ձև, իմանալով կամ չիմանալով  ընդունել ենք այդ նպատակը և այդ պայմանով ենք անդամակցում կազմակերպութեան, իսկ համարձակութեամբ կարելի է ասել թէ կազմակերպութեան այսօրւայ անդամների մեծամասնութիւնը, մինչև անգամ չգիտեն որ գոյութիւն ունի նման մի նպատակ, իսկ նրանք ովքեր գիտեն մեծամասնաբար չեն ընթերցել այն, ինչ մնաց իւրացնել այն, այդ թւում նաև տարբեր մակարդակների վարչական հանգամանքներ զբաղեցնող անհատներ:

 

   «Նպատակ»-ի թեքստը վերանայւել է վերջին պատգամաւորական ժողովում ու պիտի համարել թէ դա համարւում է նորօրեայ և մեր պահանջներին համապատասխան:

 

   Արարատ կազմակերպութիւնը իրաւականօրէն անկախ անձ լինելով հանդերձ, բաղկացած է իր անդամներից ու առանց անդամի չի կարող գոյութիւն ունենալ, դա անւանական իրավիճակն է իսկ եթէ կազմակերպութիւնը իր նպատակի համապատասխան պիտի արդարցնի իրեն, դա նշանակում է թէ նրա անդամները պիտի իւրացնեն նրա նպատակը և աշխատեն այդ ուղղութեամբ, նրանք  պիտի նոյնանան կազմակերպութեան հետ, ինչպէս որ կաթիլն է նոյնանում ծովի հետ, եթէ ոչ ստացւում է այն որ ամէն անհատ անում է ինչ յարմար է իր պատկերացրածի համապատասխան, ընդհանրապէս չիմանալով կամ մօռանալով թէ ինչ նպատակ է ընդունել, չնայած իր աշխատանքը կարող է մասամբ քիչ թէ շատ, ծառայել կազմակերպութեանը:

 

   Ու ստացւում է այն որ կազմակերպութիւնը, որպէս իր անդամների հաւաքականութիւն, չգիտի ինչ է անում և ուր պիտի գնա:

 

   Սա մի գուցէ մի քիչ չափազանցութիւն թւայ, բայց որպէս կացութիւն, հեռու չէ մեր իրականութիւնից:

 

   Իսկ ով ենք «մենք» որպէս անհատներ, անհատներ որ որպէս մարդ անհատ, ընտանիք, կրօնական կամ ազգային հաւաքականութեան անգամ ունենք մեր առանձին հետաքրքրութիւնները, կարողութիւններն ու ծրագրերը: Չնայած ամէն անհատ իր մտային, հոգևոր,մշակութային, ֆիզիքական ու նիւթական ունեցւածքով համարւում է արժէք,և այդ անհատների բազմազանութիւնը կազմակերպութեան համար համարւում է հարստութիւն, բայց մեզ այսօր  հետաքրքրում է անհատների այն կարողութիւնները որը տրամադրում է կազմակերպութեան և այդ անհատ-կազմակերպութիւն փոխյարաբերութիւնն է որ կազմակերպութեան կեանքում կարող է ստեղծել շարժում և աշխուժութիւն, ուրեմն միութենական անդամների ներդրումները, որպէս կարևոր գործօն նկատի առնելով, կարելի կը լինի ճշտել կազմակերպութեան յառաջխաղածքի ընթացքը:

 

   Այսօր, մեզանից «մասամբ» անկախ պայմանների բերումով, պակսում է մեր ներդրումը կազմակերպութեան կեանքում, դա լինի ժամ,միտք, մասնագիտութիւն, գումար և այլն: Ու եթէ չկայ համապատասխան ներդրում, նշանակում է չպիտի սպասել բաւարար արդիւնք, արդիւնք ասելով հասկանում եմ այն ինչ ձեռք է բերւում նպատակի սահմաններում:

 

   Թւում է թէ համարեայ նոյնն է կատարւում Իրանում աշխատող մեր քոյր միութիւնների մօտ, Իրանից դուր, եթէ օրինակ ընդունենք Հ.Մ.Ը.Մ.-ն որպէս հայկական սփիւռքում աշխատող ամենամեծ կազմակերպութիւնը, նրանց մօտ էլ կատարւում է նոյնը. ու նրանց փորձառութիւնը կարող է լաւ դաս լինել մեզ:

 

   Իրանում աշխատող, ոչ-հայկական կազմակերպութիւնների հետ համեմատւելը դժւար է, քանի որ նրանց կառոյցները ստեղծւում են այլ պահանջերի հիման վրայ ու մեզանից տարբեր նպատակներով, սակայն որպէս գերիշխող հոսանք, մենք որպէս փոքրամասութիւն ( թէ որպէս համայնք և թէ որպէս կազմակերպութիւն) չենք կարող անտեսել հոսանքին ու կուրօրէն լողալ այլ ուղղութեամբ:

 

   Թէ ինչ է կատարւում համաշխարհային մասշտաբում չունեմ յստակ տւեալներ: Նրանց պարագային, պահանջները, նպատակներն ու հնարաւորութիւնները առաւել տարբեր լինելով և ինչու չէ նաև շփումների քիչ լինելու բերումով, ավելի քիչ ենք ազդեցութիւններ ստանում համաշխարհային գործօններից:

 

   Արարատ կազմակերպութիւնը ըստ ինձ համարւում է աւանդական մի կառոյց, որը հիմնւել է ազգային գաղափարախօսական հրամաեականի բերումով, ու իր գործունէութեան ամբողջ 70 տարիների ընթացքում շարունակել է մնալ նոյնը, առանց հիմնական փոփոխութիւնների, ու դա օգնել է նրան պահել իր ինքնուրոյնութիւնն ու նկարագիրը ու դա մեզ բերում է արմատացած ուժ և կանգնութիւն:

 

   Իսկ միւս կողմից արագօրէն փոխւում է օրւայ պահանջներն ու նորմերը, ամէն աշխատանք ձգտում է դէպի մասնագիտացում, պակսում է մարդկանց ազատ ժամերը: Մարդկանց հետաքրքրութիւններն ու զբաղմունքները, փոխւում են դէպի անհատական դառնալն ու այդ բերումով պակասում է  հաւաքական շփումները, առօրեայ կեանքի յարմարութիւնները զարգանալով, մարդիկ ձգտում են դէպի հեշտասիրութիւն ու այդ վերջին երկուսը զարգացնում է անհանդուրժողականութիւն:

 

   Այս ամենը, մեզ, մեր միութենական կեանքում կանգնեցնում է հակասութիւնների դիմաց:

 

   -Աւանդական կառոյցով փորձում ենք ունենալ արհեստավարժ մարզանք:

 

  - Անհատականացած աշխարհում փորձում ենք ունենալ հաւաքական կեանք:

 

   -Մարդիկ բազմազբաղ լինելով, ցանկանում ենք որ միութենական կեանքը նաև մաս կազմի մարդկանց զբաղմունքների ու նաև ունենայ նախապատւութիւն:

 

   Նաև այսօրւայ աշխարհում, երբ մարդիկ միշտ էլ կանգնած են «պակասների» դիմաց, դա լինի ժամ, գումար և այլն, մեր միութենական աշխատանքը մարդկանց չի տալիս ուղղակի և շոշափելի շահ:

 

   Ի հարկ է այստեղ իրարից առանձնացնել միութենական աշխատանքի երկու ընդհանուր տեսակներ'

 

   ա- Այն աշխատանքը որտեղ անհատը սպասարկւողի(սպասարկութիւն ստացողի)դիրքում է

 

   բ- Այն աշխատանքը որտեղ անհատը սպասարկողի դիրքում է:

 

   Մարզանքը ժամանակի ընթացքին մասնագիտացւելով, մենք էլ փորձում ենք ունենալ մասնագիտացած աշխատանք (որի փոխարէն երբեմն սխալմամբ օգտւում ենք փրոֆեսիոնալ- արհեստավարժ) թերմիններ և դա մեր միութեան աշխատանքի հիմնական բաժինն է որ մենք պիտի քայլենք մեր նպատակի ուղղութեամբ:

 

   Մասնագիտացած աշխատելու համար, բնականաբար օգտւում ենք մասնագէտներից, ու նա մասնագէտը, գալիս է իրենից պահանջւած յատուկ սպասարկութեան համար, որը նրան ընդհանրապէս չեն հետաքրքրում, իր մասնագիտութիւննից դուրս հարցերը, դա լինի հայեցի կամ միութենական  դաստիրակութիւն և մեզ յուզող այլ հարցեր, ու այդ իրավիճակը աւելի շեշտաւորւում  է երբ մենք մասնագիտացած մարզանք ունենալու պահանջից ելնելով պարտադրաբար օգտւում ենք ոչ հայ մարզիչներից:

 

   Ուրեմն գուցէ պիտի եզրակացնել այսպէս թէ «մարզանք»-ը որպէս միջոց, նախատեսւած է ու սպասում է որ պիտի ծառայի մեր նպատակին, դա լինի սիրողաբար մարզանք թէ մասնագիտացած, միևնոյնն է, կարելի է օգտւել այդ միջոցից, սակայն մասնագիտացած մարզանքը դժւարացնում է մեր աշխատանքը, ու պէտք է նկատի առնել մարզիչների ընտրութեան մէջ այն գործօնները որոնք մարզական- մասնագիտական աշխատանքի կողքի, կը նպաստեն նաև մեր հիմնական նպատակներին: Գուցէ հայ մարզիչներից օգտւելը լինի համարեայ յարմարագոյն լուծումներից մէկը, լինի դա տեղային ուժ թէ Հայաստանից:

 

   Ամէն դէպքում նկատի առնելով որ մարզիկ խաւի մօտ իրենց մարզիչը համարւում է դաստիարակչական և ուսուցողակա ամենակարևոր և ուժեղագոյն գործօններից մէկը, մեր վարչական համակարգը պատրաստ է լինի առաւել ակտիւ և մտածւած, կազմակերպութեան նպատակին ծառայելու համար, այն ինչ այս րոպէին խիստ պակասում է մեր միութենական կեանքում:

 

   Իսկ սա արդէն մեր միութենական աշխատանքի միւս կողմն է' այսինքն մեր վարչական համակարգում աշխատող անդամները, որպէս սպասարկողներ, և այստեղ է որ կանգնում ենք աւելի դժւար կացութեան առաջ:

 

   Մեր մարզական համակարգում ներգրաւած անհատները աշխատում են սիրողաբար, ուրեմն նախ, միութենական աշխատանքը իրենց կեանքի  ու օրւայ մտքի առաջնակարգ զբաղմոնքն ու մտահոգութիւնը չի , ու բոլորն էլ ունեն իրենց առանձին աշխատանքը ու չեն

 

կարող լիաժամ տրամադրւել միութեան աշխատանքներին, միւս կողմից, չթերագնահատելով ոչ ոգու աշխատանքը պիտի ասել թէ ոչ մէկը իրենց տրւած յանձնարարարութեան մէջ մասնագէտներ չեն այլ աշխատում են իրենց հասկացած լաւագոյնն անեն, այն նպատակի համար որոնք պատկերացնում են թէ կազմակերպութեան նպատակն է, ու այնտեղից որ մեր ընկերներից շատերը, չեն իւրացնում կազմակերպութեան նպատակը, երբեմն և միգուցէ յաճախ, մեր պատկերացրած նպատակը նոյնը չի, ինչ որ իրականում կազմակերպութեան նպատակն է: Գործնականում մեր աշխատանքը կենտրոնանում է միայն մեր մարզանքի վրայ, մօռանալով մնացածը:

 

   Արդիւնքում պատահում է այն որ մեր աշխատանքը ոչ 100%-ով է ծառայում մեր նպատակին ու միւս կողմից, երբ փորձում ենք ոչ-արհեստավարժ ու ոչ-մասնագէտ մարդուժով,  ունենալ մասնագիտական և պարագայաբար արհեստավարժ մարզանք, այդտեղ արդէն չենք կարողանում իրականացնել մեզանից սպասւածը,:

 

   Ուրեմն կարճատեսում ունենում ենք տեղքայլ'(կամ էլ լաւագոյն պարագային թեթև յառաջադիմութիւն) իսկ երկարատևում և յատկապէս դրսի հետ համեմատւելով սկսում ենք նւազել:

 

    Այսօր, որպէս նմոյշ ուսումնական համակարգում որի մէջ նաև կարելի է ընդգրկել մարզանքը (որպէս գիտութիւն – մասնագիտութիւն)գոյութիւն ունի յստակ կառոյցներ ու համակարգներ (սկսած դպրոցներից մինչև համալսարաններ) որոնք աշխատում են մանրամասն մշակւած ծրագրերով ու այդ ծրագրերին մաս կազմող   անհատները գիտեն թէ ինչ եղանակով են զարգանալու: Դրանք ընդհանրապէս չեն աշխատում փորձառական հիմունքներով, այլ ունեն իրենց իրենց յստակ տեսութիւնները ու ծրագիրը մշակում են այդ տեսութեան հիման վրայ, չնայած այդ տեսութիւնները անընդհատ դրւում են փորձի ու շտկման:

 

   Մենք, մեզ մօտ չունենք այդ տեսութիւնները, չունենք այն ծրագրերը որոնք պիտի աշխատեն անկախ անհատների փոփոխութիւններից և այդ պատճառով է որ ենթակայ ենք ուղղակի անհատների, այսինքն եթէ ըստ պարագայի ունենանք անհատներ որոնք կը աշխատեն  ծրագրերով ու նպատակասլաց, մենք էլ որպէս կազմակերպութիւն, կը շահենք այդ աշխատանքից, իսկ եթէ չլինեն նման անհատներ, մեր կառոյցը իր մէջ աշխատող մարդուժին չի պարտադրի ինչ որ յստակ ծրագիր, չի տայ այն մտային ենթահողը որի հիման վրայ պիտի աշխատի անհատը ու կազմակերպութեանը յետ տայ արդիւնքներ:

 

   Խօսում ենք մի բան տալ ու մի բան ստանալու մասին, խօսում ենք սպասարկող ու սպասարկւողի մասին, խօսում ենք անհատ-միութիւն փոխյարաբերութեան մասին:

 

   Փոխյարաբերութիւնը ունի երկու կողմ, ու ամէն մի  փոխյարաբերութիւն կը աշխատի երկարատև ու արդիւնաւէտ, եթէ երկու կողմն էլ կարողանան շահել դրանից, երկուսն էլ ունենան իրենց ներդրումն ու քաղեն արդիւնքներ: Բնականաբար այդ ներդրումները պիտի լինեն ըստ ծրագրերի ու հաշւարկւած, և ոչ անհաշիւ:

 

    Սպասարկող ու սպասարկւողի փոխյարաբերութեան մէջ, այս յարաբերութեան մէջ որպէս սպասարկող ամբողջացնելով կազմակերպութիւնը, իր վարչական կառոյցներով ու կառոյցում աշխատող անհատներով, սպասարկողի ներդրումը լինում է իր մարզական ծրագիրն ու աշխատանքը, որը կարելի է համարել աւելի կարճատև ներդրում, իսկ սպասարկւող խումբը մեր մարզիկները, շահում են այդ ներդրումից, իսկ իրենք իրենց ներդրումն անում են երկարատևում որից շահում է կազմակերպութիւնը: Այստեղ է որ պիտի գնահատել զարգացումների ու յաջողութիւնների որակն ու քանակը: Այստեղ գործն աւելի հեշտ է, քանի որ մեր չորս պատից դուրս գոյութիւն ունի գիտելիքներ, ծրագրեր ու փորձառութիւններ որոնցից կարող ենք օգտւենք մենք, մեր' սպասարկողի ' ներդրումը աւելի նպատակայարմար ու արդիւնաւէտ դարձնելու համար:

 

   Բայց միւս կողմից, մեր սպասարկողի դերում գտնւող անհատները, իրենք նաև կազմակերպութեան անհատներ են, որոնց ներդրումից պիտի շահի ինքը կազմակերպութիւնը, ուրեմն գոյութիւն ունի մի այլ փոխյարաբերութիւն, որն է կազմակերպութիւն-սպասարկող անհատների փոխյարաբերութիւնը, կազմակերպութեան գործող մարդուժը հենց նոյն սպասարկող անհատները լինելով, ստացւում է այն թէ այդ տալու և ստանալու աշխատանքը նոյնանում է նոյն անձանց մէջ, ու դրանով ստացւում է ինքնազարգացման ընթացքը:

 

   Կազմակերպութեան առանձնայատուկ կարգավիճակը, պատճառ է դառնում որ կազմակերպութիւնից դուրս գոյութիւն չունենայ որևէ պարտադրանք կամ աւելի ճիշտ զարգացման համար պահանջ ու անհրաժեշտ ծրագիր, ու այդ պատճառով այս փոխյարաբերութեան մէջ աւելի  դժւար է մեր աշխատանքը և այստեղ մեր հիմնական թուլութիւնն ու խոցելի կէտը:

 

    Կազմակերպութիւնը չունի որևէ ինքնազարգացման ծրագիր և սա է մեր հիմնական հարցերից մէկը որի համար պիտի ունենալ պատասխաններ:

 

   Եթէ մեր մարզանքը պիտի ունենայ զարգացում, դրա հետ համապատասխան պիտի զարգանայ մեր վարչական կարողութիւնները (թէ տեսական և թէ փորձառական առումով), եթէ մենք նրա համար չմշակենք ծրագիր, մեր չորս պատից դուրս մեզ չի պարտադրւելու որևէ ծրագիր ու աշխատանք, որ զարգացնի մեր կարողութիւնները: Միւս կողմից ինքներս գիտակցելով որ ոչ մէկս այդ ծրագրի մասնագէտը չենք, դժւար ենք հանդուրժելու երկարատևում ենթարկւելու հենց մեզ նման ոչ-մասնագէտների միջոցով կազմւած ծրագրերի և այստեղ է որ լճանում ենք ինքներս մեզ մէջ և սկսում ենք ինքներս մեր շուրջը պտտել, գուցէ յոյս ունենալով որ ինչ որ մէկը պիտի ստեղծի նոր միտք ու ծրագիր ու մեզ փրկի այդ վիճակից: Ինքներդ դատէք արդեօք իմաստ ունի դրա յոյսին մնալ ու սպասել:

 

   Այս հարցերի համար  չեմ կարող ներկայացնել վերջնական լուծումներ, միայն գուցէ ունենամ որոշ առաջարկներ: Բայց մտածում եմ թէ այս բոլորի համար պիտի ստեղծել համապատասխան ենթահող:

 

   Նախ ելնելով մեր նպատակից, մեր թիրախն է մեր համայնքը ու չենք աշխատում ինչ որ անհատի կամ սահմանափակ անհատների համար, ուրեմն պարտաւոր ենք ունենալ երկարատև ծրագիր որտեղ պիտի ներգրաւել մեր համայնքի երիտասարդութեանը, ինչքան որ երիտասարդ ու սկսնակ խաւի թիւը շատ լինի, նոյնքանով շատ կը լինի ապագայի ձեռքբերւելիք յաջողութիւնների հաւականութիւնը: Եւ այս հարցում բացի միութիւններ, կարևոր դեր ունի մեր կրթական համակարգը որը անհրաժեշտ է դարձնում միութիւն-դպրոց 'փոխյարաբերութիւնը:

 

   Պէտք է աշխատել գիտական ու մասնագիտական հիմունքներով, որի համար կարիք կայ դրան համապատասխան մարդուժ, թէ որպէս մարզիչ և թէ որպէս պատասխանատուների ու ղեկավար յանձնախմբերի հանգամանքով, ուրեմն չի կարելի միայն բաւարարւել մասնագէտ մարզիչներ ունենալով այլ նաև պետք է աշխատել այդ մարդուժը և ներկայ մարդուժը զարգացնելու ու որակը բարձրացնելու ուղղութեւմբ:

 

   Եթէ մեր մարզիկները պիտի համարւեն «Հայ Մարզիկներ», մեր նպատակի թելադրանքով, «Հայի»-ն համապատասխան նկարագրով, ուրեմն նախ պիտի ունենալ հայեցի դաստիարակութիւն փոխանցելու կարող մարդուժ: Սրա համար մենք ունենք հիմնական դժւարութիւն, չնայած սրա նախնական քայլերը և հիմնական աշխատանքը պիտի կատարւի մեր կրթական համակարգի միջոցով, բայց տեսնելով որ այնտեղ ևս գոյութիւն ունի թերութիւններ, այս կողմում եթէ մենք մեր նպատակին համապատասխան ձեռքբերումներ, պատրաստ ենք փնտրել լուծումներ ու վերցնել քայլեր որոնք իդէալ պայմաններում պէտք է կատարւեն մեր չորս պատերից դուրս:

 

   Ամէն դէպքում գիտենք որ մեր այսօրւայ երիտասարդ ղեկավար մարդուժը, ունի ազգային ու մշակութային գործօնների առումով լուրջ դժւարութիւններ ու թերութիւններ, որի համար միայն մեղաւոր չի ինքը, սակայն դա միայն դպրոցների կամ արւեստով զբաղւող համակարգերի աշխատանքը չի և մենք նաև այդ ուղղութեամբ անելիքներ ունենք, և այս առումով, անկախ նիւթական արգելքներից, մեր և Հայաստանի ու սփիւռքում աշխատող այլ գաղթօջախների փոխյարաբերութիւնը կարող է բաւականին ազդեցիկ դեր ունենայ:

 

   Մեր մարզական ներկայ իրավիճակը և այսօրւայ զարգացումները տեսնելով, կարծում եմ այնքան անելիք կայ որ պիտի չունենանք նորօրեայ հնարաւորութիւններից օգտւելու արտակարգ մտահոգութիւն:

 

    Միւս կողմից եթէ ստեղծում ենք մեր միութենականների հետ յաջող փոխյարաբերութիւններ ու որակեալ աշխատանք, մտահոգ չեմ նոր սերունդներին ներգրաւելու հարցով:

 

 

Last modified on Չորեքշաբթի, 20 Մայիս 2015 15:45

Լուսանկարներ

{gallery}1089{/gallery}