Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 24 Դեկտեմբեր 2014 07:23

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

Rate this item
(1 Vote)

 

 

 

41-րդ նստաշրջան

2011 յունւար - 2012 դեկտեմբեր


* 2011 թ.-ին, Հայաստանի Հանրապետութեան 20-ամեակի առիթով, Հ.Մ.Ա.Կ.-ն հայ մշակոյթի զարգացման եւ հանրահռչակման գործում ունեցած աւանդի համար պարգեւատրւեց ՀՀ Մշակոյթի նախարարութեան պատւոգրով:
* 2012 թ.-ին «Սասունցի Դաւիթ» սրահում կայացաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հանդիպումը համայնքի հետ:
* Վերանորոգւեց Նոբահարի կենտրոնատեղիի երկրորդ յարկի սրահը եւ անւանակոչւեց Յակոբ Կարապենցի անւամբ:
* 2011 թ.-ի ապրիլին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն եւ մեծ արանքի հանդիսութիւն՝ ի պատիւ վաստակաշատ միութենական, ազգային-հասարակական եւ կրթական անխոնջ գործիչ՝ Նադիա Մելքոնեանի, նրա մահւան առաջին տարելիցի առիթով:
* Հրատարակւեց Հ.Մ.Ա.Կ.-ի 60-ամեակի առիթով կազմակերպւած սեմինարի նիւթերի ժողովածուն:
* Դեկտեմբերի 16-ին կայացաւ վաստակաւոր մարզիկ՝ Ալֆրէդ Հաւանի հեղինակած «Իրանահայ անւանի մարզիկներ» գրքի շնորհանդէսը:
* 2011 թ.-ին, «Ալիք» օրաթերթի 80-ամեակի առիթով, Հայ մշակութային «Արարատ», «Նայիրի», «Սարդարաբադ» եւ «Հայ Կին» միութեան կից՝ «Անահիտ» եւ «Անի» միութիւնները համագործակցաբար կազմակերպեցին մի շարք մարզա-մշակութային միջոցառումներ՝ պատանիների համար:
* Այս շրջանում հիմնւեց «Մանկական Արւեստի դպրոց»-ը՝ նկարչութիւն, պար, թատրոն եւ երգ բաժիններով: Դպրոցն ունի մասնագէտ փորձավարներ:
141222d01a* «Կասկադ» խորագրի ներքոյ որպէս նախագիծ՝ կազմակերպութիւնը իր շուրջ հաւաքեց համայնքում գործող տարբեր ժանրերի երիտասարդ երաժշտական խմբերի, որոնք պարբերաբար ելոյթներ ունեցան «Շահբազեան» սրահում:
* 2012 թ.-ի «Արարատ» երգչախումբը մասնակցեց «Իմ Հայաստան» երգի փառատօնին՝ Հայաստանում:
* Բեմադրւեց՝ «Ո՞ւր պիտի թաղւենք» բեմադրութեան պարսկերէն տարբերակը եւ «Ձմեռ պապիկն ու Երւանդի սերւիսի երեխաները» բեմադրութեամբ՝ Սեդրակ Գոջամանեանի, «Դռնփակ»-ը բեմադրութեամբ՝ Գաբրիէլ Թիքիդջեանի, «Թռիչք կկւի բնի բարձրունքով»-ը բեմադրութեամբ՝ Վահագն Ազիզեանի եւ «Պապն ու շաղգամը»՝ «Շանթ ու Շանթիկ» թատերախմբի միջոցով եւ բեմադրութեամբ՝ Ռուբիկ Մ. Պետրոսեանի: Ռադիօ-բեմադրութեան տարբերակով ներկայացւեց Կոմիտասի վերջին խոհերը՝ ըստ Մարութեանի՝ նւիրւած Եղեռնի 96-ամեակին՝ ղեկավարութեամբ՝ Վահագն Ազիզեանի:
Կազմակերպւեց մանկա-պատանեկան նկարչութեան մրցութիւն եւ լաւագոյն աշխատանքները մասնակցեցին Հայաստանում «Հայոց պետականութիւնը. 5000-ամեայ եւ 20-ամեայ» խորագրով նկարչութեան մրցութեանը:
* Կազմակերպւեց գեղանկարչութեան եւ վիթրայի աշխատանքների ցուցահանդէս՝ «Շահբազեան» սրահում:
* Հայաստանից հրաւիրւած արւեստագէտներից յիշենք Նունէ Բադալեանի համերգը «Կոմիտաս» սրահում, իսկ Արամէի եւ Քրիստինէ Պէպէլեանի համերգը՝ ֆուտբոլի դաշտում:
* Հայաստանի 5-րդ Համահայկական խաղերին Թեհրանը ներկայացնող խմբերի 74 տոկոսը կազմում էին «Արարատ»-ի մարզիկները՝ բասկետբոլ, վալիբոլ, թենիս, պինգ-պոնգ, լող, թեթեւ ատլետ, ֆուտբոլ եւ ֆուտսալ մարզաձեւերում:
141222d01b* 2011 թ.-ին Սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարար պրն. Աբբասին մասնակցեց Իրանի Համահայկական խաղերի բացման արարողութեանը եւ պարգեւատրեց Հայաստանի Համահայկական խաղերում ախոյեան հանդիսացած մարզիկներին:
* 2011-ին Հայաստանի Համահայկական խաղերից յետոյ, տարաձայնութիւններ եղան բասկետբոլի յանձնախմբի շրջանակում եւ յանձնախմբի պատասխանատու՝ Օդետ Աղաջանեանը հրաժարւեց կազմից, որին հետեւեց աղջիկների խմբի 6 բասկետբոլիստուհիների հրաժարականը: Արդիւնքում աղջիկների խումբը, որը 2011 թ.-ին սուպեր լիգայի մրցաշարում պահպանել էր երկրի ախոյեանութեան իր տիտղոսը՝ 2012 թ.-ին ընդամէնը 4-րդ հանդիսացաւ: Իսկ տղաների խումբը՝ սուպեր լիգայի փոխարէն իջաւ առաջին լիգայի մակարդակ:
* 2011 թ.-ին լրացաւ Սկաուտական միութեան 60-ամեակը, որի առիթով միութիւնը կազմակերպեց մի շարք ծրագրեր, սակայն իր 60-ամեայ պատմութեան մէջ առաջին անգամ միութեան 10 անդամներ մասնակցեցին համաշխարհային Սկաուտական բանակումին՝ Շւեդիայում, որը իրականացաւ Հայաստանի Ազգային Սկաուտական կազմակերպութեան (Հ.Ա.Ս.Կ.) համագործակցութեամբ: Այդ բանակումին մասնակցում էին սկաուտնե՝աշխարհի 170 երկրներից:
Միութիւնը մասնակցեց Հ.Մ.Ը.Մ.-ի բանակումներին՝ Հայաստանում եւ ֆրանսիայում, Հ.Ա.Ս.Կ.-ի բանակումին՝ Հայաստանում եւ Նոր Ջուղայի «Սկաուտական միասնականութիւն» համագումարին:
141222d01c* Նաւասարդի տօնի առիթով Սկաուտական միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւեց մէկօրեայ միասնական աշխատանք՝ Հ. Մ. «Սիփան» միութեան եւ Հ.Բ.Ը.Մ.-ի Սկաուտական միաւորների հետ:
* Սկաուտական միութեան միջոցով կազմակերպւեց Իրանահայութեան սկաուտական ընդհանուր երրորդ համագումարը, որի թեման էր «Ի՞նչ է ներկայիս սկաուտականի կարիքները, ի՞նչպէս ենք կարող մօտենալ համաշխարհային սկաուտական աշխատանքային ոճին եւ արդեօք այդ մօտեցումը հարկաւո՞ր է թէ ոչ»: Համագումարին մասնակցում էին նաեւ Հ.Բ.Ը.Մ.-ի, «Րաֆֆի»-ի եւ Նոր Ջուղայի «Արարատ» միութիւնների սկաուտական բաժինները:
* 2011-ին «Կոմիտաս» սրահում, Սկաուտական միութիւնը երգերի եւ ասմունքների միջոցով, կազմակերպել էր «Սիրոյ մեծարման երեկոյ», որի դերակատարները բացառապէս Սկաուտական միութեան անդամներ էին:

 

 

 

Last modified on Չորեքշաբթի, 24 Դեկտեմբեր 2014 07:28