Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 27 Ապրիլ 2019 04:40
Rate this item
(1 Vote)

Հայ ժողովրդի երկրորդ կեանք ստանալու կամքի խորհրդով. «Արարատ»-ի Սկաուտները կատարեցին ծաղկահաւաք եւ ծառատնկութիւն

Հինգշաբթի ապրիլի 25-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութիւնը, կազմակերպել էր «Ծաղկահաւաք» միջոցառումը:
Սկաուտների համատեղ ջանքերով Սուրբ Սարգիս եկեղեցու շրջափակում տեղադրւած Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի մօտից հաւաքւեց ապրիլի 23-ին եւ 24-ին խոնարհւած ծաղիկները, այնուհետեւ դրանց ցողունը անջատւեց ծաղկաթերթերից, որից յետոյ ծաղիկները փոխադրւեց «Արարատ» մարզաւան:

Երէկ առաւօտեան ապրիլի 26-ին սկաուտները ծաղկաթերթիկները միախառնեցին հողին, այնուհետեւ կատարեցին ծառատնկութիւն:
Ծառատնկութեանը ներկայ էին «Արարատ» կազմակերպութեան նախագահ ընկեր. Հարմիկ Զովէլեանը, կենտրոնական վարչութեան ներկայացուցիչներ եւ Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի ոգեկոչման յանձնախմբի անդամներից, եւ սկաուտական միութեան բոլոր սկաուտները:
Նշենք որ, Նախաձեռնութիւնը մէկտեղում է ծաղիկներին «երկրորդ կեանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելութիւնը:
Սկաուտները այս խորհրդանշական նախաձեռնութեամբ ցանկանում են ներկայացնել հայ ժողովրդի երկրորդ կեանք ստանալու կամքը: Քանի, որ հայ ժողովուրդը, անցնելով տառապանքների ու ցաւի, կորուստների ու դժւարութիւնների միջով, շարունակեց ապրել եւ արարել:
Վերջում միութեան սկաուտապետի եւ կազմակերպութեան նախագահի միջոցով կատարւեց ծառատնկութիւնը, որից յետոյ միութեան բոլոր անհատները ծաղկաթերթիկները միախառնեցին հողին: