Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Ուրբաթ նոյեմբերի 29-ի 2019 թ., երեկոյեան Արւեստից միութեան նախաձեռնութեամբ նշւեց «Շանթ» և «Շանթիկ» թատերախմբերի գործունէութեան 30-ամեակը «Մաջնունեան» սրահում:
Ծրագրի բացումը կատարւեց Արւեստից միութեան նախագահուհի ընկ. Քրիստինէ Արզումանեանի միջոցով, ով ողջունելով ներկաների ներկայութիւնը շնորհաւորեց թատերախմբերի 30-ամեակի կապակցութեամբ:
Այնուհետև ցուցադրւեց ընկեր Կարէն Մնացականեանի միջոցով պատրաստւած պատմական տեսաֆիլմ, որում շատ բովանդակ ներկայացւած էր անցեալ 30 տարիների աշխատանքներից մի շարք դրւագներ:
Երեկոյին ներկայ էին թատերախմբի բեմադրիչ՝ Ընկ. Ռուբիկ Մ. Պետրոսեանը, օգնական՝ Տկն. Լուսինէ Յովհաննիսեանը, Տկն. Լուիզա Աւետիսեանը, օժանդակ ծնողական յանձնախումբը ,խմբի հին ու նոր անդամները և Կենտրոնական Վարչութիւնից ընկերներ : Ծրագիրը շարունակւեց ներկաների ջերմ մթնոլորտում, որոնք բարձրաձայն վերյիշելով իրենց անցեալի քաղցր յուշերը ասես վերապրում էին իրենց մանկութիւնն ու երիտասարդութիւնը: Մասնակիցների շատ սիրելի պարոն Ռուբիկը նաև միանալով յուշերի թարմացման շարանին մէկ առ մէկ յիշում և պատմում էր անդամների անդամակցութեան ինչպիսիութեան մասին: Շնորհակալական խօսքեր հնչեցին ոչ միայն դերասանների այլ նաև բոլոր այն անձանց, որոնք այս բոլոր երկար տարիների ընթացքին կանգնած են եղել խմբի կողքին և սատար հանդիսացել թատերախմբին:
Հաւաքի աւարտին տեղի ունեցաւ կարկանդակի արարողութիւն, որից յետոյ Կենտրոնական վարչութեան փոխնախագահ ընկ. Ալէքս կարապետեանի միջոցով Պրն. Ռուբիկին յանձնւեց Արւեստից միութեան կողմից պատրաստւած յուշանւէր:
Շնորհաւորելով «Շանթ» և «Շանթիկ» թատերախմբերի 30-ամեայ յոբելենականը, որը նոր թևակոխում է իր երիտասարդութեան առաջին տարիները կանաչ ճանապարհ ենք ցանկանում խմբի բոլոր անդամներին և բեմադրիչին:

Դեկտեմբերի 1-ին Սկաուտական միութեան «Տնից Տուն» աստիճանաւորական դաստիարակչական շարան աշխատանքների շրջանակում՝ միութեան աստիճանաւորները այցելեցին Թեհրանի Հայ Դատի գրասենեակ (ՀՈՒՍԿ հաստատութիւն):
Այցելութեան նպատակը սկաուտներին Հայ Դատի գրասենեակի աշխատանքներին ծանօթացնելն էր:
Սկզբում սկաուտները ծանօթացան ՀՈՒՍԿ-ի բազմածաւալ գործունէութեան հետ, որն համապարփակ ներկայացրեց Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախգահ ընկ. Իսակ Իւնանէսեանը եւ յանձնախմբի ընկերները:
Աշխատանքները սկաուտների մօտ մեծ ոգեւորութեան առիթ դարձաւ: Նրանք ընթացքում յանձնախմբի անդամներին ուղղեցին իրենց յուզող հարցերը, այնուհետեւ ներկայացրին առաջարկներ:
Սկաուտները նաեւ ծանօթացան ՀՈՒՍԿ-ի բազմաբովանդակ գրադարանի հետ:

 

Երկուշաբթի, դեկտ. 3-ին, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում տօնակատարւեց Երէցների միութեան հիմնադրման 55-ամեակը: Միութեան նախագահ ընկ. Նորիկ Մանասէրեանի բացման խօսքից յետոյ վարչութեան խօսքը ընթերցեց ընկ. Ժանեթ Թարւերդեանը: Ողջոյնի եւ շնորհաւորական խօսքով ելոյթ ունեցաւ Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեեր Հարմիկ Զովէլեանը, որի ձեռամբ յուշանւէր տրւեց միութեան անդրանիկ շրջանի վարչական, վեթերան ընկեր՝ Աշոտ Ստեփանեանին: Պատւոգիր յանձնւեց ընկ. Էլպիս Գասպարեանին՝ Հայաստանում կատարած իր անվերապահ բարեգործութիւնների համար: Պատւոգիր տրւեց նաեւ ընկեր Լեւոն Ահարոնեանին (ինքը բացակայ էր) 2017-ին Երեւանում հիմնած թանգարանի համար, որի բերումով ՀՀ-ում պարգեւատրւել է յուշամեդալով:
Սկաուտ Նոյ Նազարեանը ասմունքեց Թումանեանի «Թէպետեւ կեանքը մեզ շատ հարւածեց» բանաստեղծութիւնը: Արփի Սիմրոջեանի ղեկավարութեամբ «Արարատ» երգչախումբը կատարեց հայկական ժող. մի շարք երգեր: Օրւայ հաղորդավարն էր ընկ. Արմինէ Գրիգորեանը:
Ապա տեղի ունեցաւ խրախճանքի բաժինը, տարեդարձի կարկանդակի հատումը եւ ընդունելութիւնը՝ ընկեր Արա Գալստեանի «սեղանապետութեամբ»: Մեներգեցին երեք ընկերներ նաեւ երգչախմբի անդամները խմբով երգեցին Թումանեանի «Հայրենիքիս հետ» երգը:

Երէցների միութեան ընկերները Նոյեմբերի 15-ին միասնաբար հիւրընկալեցին Հ.Մ.Ա.Կ-ի «Արարատ» պարախմբին և Հայաստանից ժամանած «Բարեկամութիւն» պետական համոյթին Արարատ Կենտրոնատեղիում իրենց ելոյթի աւարտին :

Հ.Մ.Ա.Կ.֊ի Արւեստից միութեան "Արարատ" պարախմբի տարեկան ելոյթը նւիրւած Կազմակերպութեան հիմնադրման 75֊ամեակին, կայացաւ 2019 թ.֊ի հինգշաբթի, դեկտեմբերի 5֊ին, Կենտրոնատեղիի "Կոմիտաս" սրահում։
Բացման խօսքը ընթերցեց Արւեստից միութեան վարչութեան անդամ ընկեր Մեղեդի Նազարեանը։
Պարացանկը 4 խմբերի գեղեցիկ պարերով երկու բաժիններում 19 ժողովրդական և ազգային պարերով ծնողների ու հիւրերի ծափողջիւնների ներքոյ ընթացաւ մեծ ոգևորութիւն ներշնչելով սրահում ներկաների մօտ։
Ելոյթի աւարտին բեմ հրաւիրւեց Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովելեանը, ով օրւայ առիթով արտայայտւեց յոյժ գնահատելով՝ տարիներ արդեն խմբի կողքին կանգնած ՀՀ Վաստակաւոր արտիստ տկն.Կարինէ Ղազարեանի բեղմնաւոր և անխոնջ աշխատանքը , տկն.Անահիտ Աւետեանի անվերապահ պարուսուցման աշխատանքը,
Ուսուցչական կազմի՝ Լինդա Սարգսեանի(թէպետ տարածքով հեռու է գտնւում բայց ի հարկի միշտ ունենում ենք իր օժանդակութիւնները խմբերի ու կազմի կողքին) ,
լինեթ Սարգսեանի,
Ալմարա Շամիրեանի,
Անիքա Ղազարեանի,
Նարէ Ղազարեանի և
Թառա Մալխասեանի բոլորանւէր աշխատանքը , նաև յանձնախմբի,գրասենեակների ու ծնողների ամենօրեայ գործունէութիւնը, որոնց համընդհանուր ներդրման շնորհիւ վայելում ենք նման պարախմբի,Նա ոյժ ու կորով մաղթեց բոլորին և շնորհաւորեց խմբին գեղեցիկ ելոյթ ունենալու համար։
Ապա Արւեստից միութեան վարչութեան կողմից պատրաստւած 75֊ամեակի առիթով յուշանւէրը յանձնւեց տկն.Կարինէ Ղազարեանին, ով վերջում շնորհակալութիւն յայտնեց Կենտրոնական վարչութեանը,Արւեստից միութեան վարչութեանը,Ուսուցիչներին պարախմբին և ծնողներին, որոնց օժանդակութիւնը միշտ և ամենուր իր կողքին է տեսել։Նա խրախուսեց խմբին՝ աշխատել ու առաջանալ և զարգացնել պարարւեստն ու "Արարատ" պարախումբը։
ծնողներն ու հիւրերը բեմ բարձրանալով ողողեցին խմբին ծաղկեփնջերով ,սիրալիր խօսքերով , շնորհաւորական ու գնահատական արտայայտութիւններով։

Ուրբաթ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Կրտսերների հատւածի թիւ 2 խմբի գրական աշխատանքը նւիրւած Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակին, համագործակցութեամբ Տկն.Սիլւան Աւասափեանի:
Տկն. Սիլւան սկաուտների հետ հանդիպման սկզբում համապարփակ ներկայացրեց, Յովհաննէս Թումանեանի կենսագրութիւնը, ստեղծագործութիւնները, նրա չափածոյ եւ արձակ գրութիւնները, մասնաւորապէս ներկայացրեց մանկական գրականութիւնը, ում գործունէութիւնը նպաստել է մանկական գրականութեան զարգացմանը:
Կրտսերները նաեւ ծանօթացան Թումանեանի գրքերի եւ պատմւածքների հետ: Կրտսերները ուշադրութեամբ հետեւեցին «Շունն ու Կատու» պատմւածքը:
Աշխատանքի ընթացքում նաեւ ներկայացւեց Թումանեանի արձակ գրականութիւնից՝ «Համլիկի աղօթքը», որը գայլիկների եւ արծւիկների մօտ մեծ ոգեւորութեան առիթ դարձաւ:
Կրտսերները աշխատանքի վերջում նկարեցին Շունն ու կատուն եւ երգեցին «Աշուն» ոտանաւորը:
Աշխատանքի արդիւնքում գայլիկները եւ արծւիկները քաջալերւեցին զբաղւել ընթերցանութեամբ, նրանց մօտ մեծ էր մանկական ոգեւորութիւնը Հայ մեծանուն բանաստեղծի նկատմամբ:

Դեկտեմբերի 7-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 1 խումբն այցելեց Դուլաբի գերեզմանատան «Պանթէոն» միջոցառմանը մասնակցելու հոգեհանգստեան արարողութեանը, որը նւիրւած էր 1919 թւականի Միացեալ Հայաստանի հռչակագրի ընդունման 100 ամեակին:
Ընթացքում սկաուտները յարգանքի տուրք մատուցեցին ժամանակի սկաուտապետ ընկ. Ֆելիքս Մնացականեանի յիշատակին:
Աշխատանքի ընթացքում Արենուշները ծանօթացան միացեալ Հայաստանի հռչակագրի ընդունման պատմութեան հետ:

Ուրբաթ նոյեմբերի՝ 6-ին, տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան երկրորդ կարգի ուսուցման դասընթացները, որոնք նախատեսւած են միութեան ղեկավար աստիճանաւորների համար:
Դասարանի թեման՝ Հայկական հանդիսարանն էր, որն համապարփակ ներկայացրեց ընկ. Ֆրէդ Աշուղեանը:
Դասարանի ընթացքում ընկերը անդրադարձաւ Հայոց Պատմութեան ամենատարբեր շրջաններին եւ թագաւորութիւններին:
Նշենք, որ նոյն նախագծի շրջանակում նաեւ չորեքշաբթի դեկտեմբերի 4-ին ընկ. Շանթ Բաղրամեանի դասախօսութեամբ ներկայացւեց Կազմակերպութեան կանոնագիրը եւ պատմութիւնը:
Դասարանները սկաուտների մօտ մեծ ոգեւորութեան եւ գիտելիքների զարգացման առիթ դարձաւ:

Ուրբաթ դեկտեմբերի՝ 6-ին, Արիների հատւածի թիւ 2 խումբը միասնական աշխատանք ունեցաւ Արենուշների հատւածի թիւ 3 խմբի հետ։ Սկաուտները միասին մարզւեցին, այնուհետեւ նախաճաշեցին խաղացին կօշիկախաղ եւ քօնսէ:
Սկաուտները օրւայ ընթացքում հետաքրքիր դասարան ունեցան՝ «Ամազոն» անտառի եւ դրա շուրջ բռնկւած պատմութեան ամենամեծ հրդեհի մասին:
Օրւայ վերջում երկու խմբի պատասխանատուներ` Նարէ Յակոբեանը եւ Էմին Միրզախանեանը ովքեր ի դէպ, ընթերցել եւ ուսումնասիրել էին ՀՈՒՍԿ հաստատութեան այցելութեան ժամանակ իրենց նւիրւած՝ «Հայոց Ցեղասպանութեան փաստերի մասին» գիրքը, այն ներկայացրեցին իրենց անհատներին:
Գրքից փոխանցւած տեղեկութիւնները, անհատներին հետաքրքրեց, որին էլ յաջորդեց հետաքրքիր ազատ զրոյց, հէնց նոյն թեմայով:
Նշենք, որ Սկաուտական միութեան Դեկտեմբեր ամսւայ նպատակների առանցքում Սկաուտական միութեան շարքերում Հայոց Պատմութեան եւ Հայ Դատի թեմաների շուրջ գիտելիքների զարգացման ապահովումն էր, որն իրականացւում է խմբերի շարքերում եւ միութեան աշխատանքներում:

Ուրախութեամբ յայտնում ենք, որ Մարզական միութեան լողի խմբի անդամ՝ Սելին Միրզայեանը մասնակցելով լողի Փրկարարական մրցութիւնների ընտրանիին, յաջողութեամբ ընտրւեց և այժմ մասնակցում է երկրի մասշտաբում մրցաշարին Թեհրանի խմբի կողմից:
Արարատի մեծ ընտանիքը շնորհաւորում է Սելինին և մաղթում նորանոր յաջողութիւններ: