Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Դեկտեմբերի 12-ին, տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան երկրորդ կարգի ուսուցման նախագծի 3-րդ պահը, որի թեման էր՝ քարտէզ, կողմնորոշում եւ կողմնաչափութիւն, ինչն էլ համապարփակ ներկայացրեց ընկ. Շանթ Բաղրամեանը:
Դասատուն սկզբում ներկայացրեց քարտէզի կիրառման ձեւերը, երկրի հետ դրա մասշտաբային տարբերութիւնների ճանաչման ուղիները, քարտէզում կիրառւող մասշտաբների տեսակները եւ այլ հետաքրիր տեղեկութիւններ առանց կողմնացոյցի կողմնորոշման մասին:
Դասարանի ընթացքում ղեկավար սկաուտները գործնականօրեն փորձեցին դասատուի ներկայացրած թեմայի կիրառողականութիւնը, ինչն էլ նրանց մօտ մեծ ոգեւորութեան առիթ դարձաւ:
Նշենք, որ Սկաուտական միութեան երկրորդ կարգի ուսուցման նախագիծը մեկնարկել է դեկտեմբերի 4-ին, ղեկավար սկաուտները արդէն հասցրել են իւրացնել Կազմակերպութեան կանոնագրի և Հայկական հանդիսութեան թեմաները:

դեկտեբերի 13-ին, տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան երկրորդ կարգի ուսուցման դասընթացների 4-րդ պահը, որի դասատուն էր ընկ. Արմէն Նազարեանը:
Թեման երկրորդ կարգի փայնրինգի բաժնինն էր: Դասատուի հետ սկաուտները ուսումնասիրեցին եւ փորձնական կիրառեցին ներկայացւած նիւթը:
Յիշեցնենք, որ նոյն նախագծի շրջանակում ղեկավար սկաուտները հասցրել են ուսումնասիրել՝ կազմակերպութեան պատմութիւնը, կանոնագիրը, հայկական հանդիսարանը, կողմնաչափութեան, կողմնորոշման եւ տարածաչափութեան թեմաները:

Լուսանկարներ կրտսերների հատւածի թիւ 2 խմբի աշխատանքներից:
Ուրբաթ դեկտեմբերի 13!

Ուրբաթ, դեկտեմբերի՝ 14-ին, կրտսերների հատւածի թիւ 1 խումբն այցելեց «Նայիրի» հրատարակչութիւն։ Նրանք օրւայ սկզբում ընթերցանութեան խրախուսման նպատակով պատրաստեցին ամենատարբեր տեսակի էջանիշներ: Կրտսներները «Նայիրի»-ում վայելեցին ընկ. Արտոյտ Զոհրաբեանի հաճելի հայոց պատմութեան մասին դասընթացը, որտեղ համապարփակ ներկայացւեց Հայաստանի հանրապետութեան առաջին անկախութիւնից մինչ երկրորդ անկախութեան ժամանակաշրջանի պատմութիւնը։
Դասարանի արդիւնքում սկաուտները սովորեցին Հայաստանի երկու հանրապետութեան զինանշանների իմաստը, դրօշակը եւ ծանօթացան նշանաւոր ազդեցիկ հասարակական գործիչների գործունէութեան հետ։ Սկաուտները վերջում որպէս յիշատակ, «Նայիրի» հրատարակութեանը նւիրեցին իրենց պատրաստած էջանիշներիը:
Այցը, սկաուտների մօտ զարգացրեց ամենատարբեր գիտելիքները:

Ուրբաթ դեկտեմբերի 14-ին, մեկնարկեց Արիների հատւածի Լիգայի մրցաշարը:
Հատւածի Լիգան նպատակ ունի արիների մօտ զարգացնել ֆիզիքական պատրաստւածութիւը եւ ընդլայնել նրանց միջեւ յարաբերութիւնները:
Վիճակահանութեան արդիւնքում առաջինը, պայքարի մէջ մտան արիների հատւածի թիւ 1 եւ թիւ 2 խմբերը:
Ֆուտբոլային հանդիպումն ընթացաւ թէժ մրցակցային մթնոլորտում, առաջին հանդիպման ընթացքում թիւ 2-ից գոլերի հեղինակ դարձան արիներ՝ Էմին Միրզախանեանը, Ժուանս Ծատրեանը, Քեւին Չարմահալեանը, Ֆաբրիան Մուրադ Խանեանն իսկ թիւ 1-ի կազմից գոլի հեղինակ դարձաւ արի՝ Մհեր Աբդալեանը:
Հանդիպումն աւարտւեց 1:5 հաշւով, այսպիսով կարմիրները գոլերի առաւելութեան արդիւնքում ստացան յաջորդ փուլին մասնակցելու ուղղեգիր

Դեկտեմբերի՝ 19-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան ղեկավար սկաուտների համար նախատեսւած երկրորդ կարգի դասընթացների 4-րդ պահը, որի դասատուն էր ընկ. Արա Ոսկանեանը:
Թեման լեռնագնացութեան կապերն էր, որն էլ համապարփակ ներկայացրեց ընկ. Արան: Նշենք, որ դասարանը ընթացաւ կազմակերպութեան կենտրոնատեղիում:
Յաւելենք, որ երկրորդ կարգի ուսուցման նախագծի շրջանակում սկաուտները արդէն հասցրել են ուսումնասիրել Հայկական հանդիսարանի, Կողմնաչափութիւն, կողմնորշում եւ կլիմայի թեմաները:

Ուրբաթ, դեկտեբերի 14-ին՝ տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 1- խմբի խմբակային աշխատանքները:
Խմբակային աշխատանքներում նախատեսւած էր հրացանաձգութեան եւ հայոց պատմութեան դասընթացներ:
Նշենք, որ Հայոց պատմութեան թեման ներկայացնելու համար հրաւիրւել էր ընկ. Անահիտ Աբրահամեանը:
Ընկ. Անահիտին, ով ի դէպ ժամանակին անդամակցել է Արենուշների հատւածի թիւ 1 խմբին, սկաուտները անակնկալ մատուցեցին եւ տօնեցին նրա ծննդեան տարեդարձը:
Դասարանը սկաուտների մօտ զարգացրեց ազգային գիտելիքները:
Յիշեցնենք, որ սկաուտական միութեան դեկտեմբեր ամսւայ նպատակների առանցքում միութեան շարքերում հայոց պատմութեան եւ հայկական մշակոյթի թեմաների զարգացման ծրագրերն են, որոնք իրականացւում է խմբերում:

Ուրբաթ,  դեկտեմբերի 27-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան սկաուտների աշխատանքն ընթացաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնատեղիում:

Կենտրոնատեղիում ուրբաթ օրեայ աշխատանքը նպատակ ունէր սկաուտներին ծանօթացնել, կազմակերպութեան այդ  շէնքի պատմութեան հետ:

Աշխատանքը ծրագրւել էր միութեան մակարդակի: Օրւայ սկզբում շուրջ 250 սկաուտներ բաժանւեցին երեք տարբեր խմբերի այնուհետեւ այցելեցին 3 թանգարաններ, այդ թւում՝ «Իրանի ազգային » թանգարան, «Աբգինէ» թանգարան եւ  Թեհրանի «Արտակ Մանուկեան»-ի անւան թանգարան:

Սկաուտներին ներկայացւեց պատկան թանգարանների պատմութիւնը, նրանք այդպիսով ծանօթացան տեքստային նիւթերի հետ, շրջեցին ցուցադրական տարածքների սրահներով, ծանօթացան ներկայացւած բնօրինակ եւ եզակի լուսանկարներին, գոյքերին, գրքերին եւ փաստաթղթերին։

Այցելութիւնների նպատակն էր ամրապնդել իրանական եւ իրանահայութեան մշակոյթի, մարդու եւ նրա կենցաղի, եւ նաեւ արհեստների վերաբերեալ սկաուտների գիտելիքներն ու պատկերացումները:

Օրւայ երկրորդ մասը նախատեսւած էր հէնց Կենտրոնատեղիում նրանք վերադառնալով Կենտրոնատեղի խաղացին հետաքրքիր խաղեր, այնուհետեւ միասնաբար տօնեցին Ամանորի եւ Նոր տարւայ տօները:

Նշենք, որ աշխատանքի շրջանակում կրտսերներին նւիրւեց նոր տարւայ կապոցներ:

Ուրբաթ, դեկտեմբերի՝ 14-ին, կրտսերների հատւածի թիւ 1 խումբն այցելեց «Նայիրի» հրատարակչութիւն։ Նրանք օրւայ սկզբում ընթերցանութեան խրախուսման նպատակով պատրաստեցին ամենատարբեր տեսակի էջանիշներ: Կրտսներները «Նայիրի»-ում վայելեցին ընկ. Արտոյտ Զոհրաբեանի հաճելի հայոց պատմութեան մասին դասընթացը, որտեղ համապարփակ ներկայացւեց Հայաստանի հանրապետութեան առաջին անկախութիւնից մինչ երկրորդ անկախութեան ժամանակաշրջանի պատմութիւնը։
Դասարանի արդիւնքում սկաուտները սովորեցին Հայաստանի երկու հանրապետութեան զինանշանների իմաստը, դրօշակը եւ ծանօթացան նշանաւոր ազդեցիկ հասարակական գործիչների գործունէութեան հետ։ Սկաուտները վերջում որպէս յիշատակ, «Նայիրի» հրատարակութեանը նւիրեցին իրենց պատրաստած էջանիշներիը:
Այցը, սկաուտների մօտ զարգացրեց ամենատարբեր գիտելիքները: